Աստղերը՝ «Գրեմմի 2021»-ի կարմիր գորգին. լուսանկարներ

Աստղերը՝ «Գրեմմի 2021»-ի կարմիր գորգին. լուսանկարներ

Միջազգային Ipress 2021-03-15 22:33:00 372
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bsbs_0OtjE.png

iPress.am-Լոս Անջելեսի Staples Center դահլիճում կայացել է արևմտյան երգարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 63-րդ անգամ։ Միջոցառումն ամեն տարի իր հարկի տակ է հավաքում բազում երգիչների, երաժիշտների և սիրված աստղերի, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությանը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները մեծ անհամբերությամբ են սպասում, ուստի՝ նման միջոցառմանը ներկայանալուն պատրաստվում են առավել մանրակրկտորեն: 



Այս տարի միջոցառումն անցկացել է սոցիալական հեռավորության պահպանմամբ, աստղերը կարմիր գորգի վրա են հայտնվել առանձին-առանձին։

Իրենց վառ կերպարներով այս տարի կարմիր գորգին փայլել են երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Դուա Լիպան, Լիզոն և այլք։

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի Folklore ալբոմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ալբոմ» անվանակարգում, կարմիր գորգին ներկայացել է Oscar de la Renta նորաձևության տան կարճ զգեստով, որը պատված է եղել գունավոր ծաղկային ասեղնագործությամբ։ Երգչուհին նաև կրել է ֆրանսիական Christian Louboutin նորաձևության տան վարդագույն բարձրակրունկ կոշիկներ։

«Լավագույն նոր արտիստ» տիտղոսին արժանացած 26-ամյա Megan Thee Stallion-ն ներկայացել է Dolce & Gabbana-ի վառ նարնջագույն զգեստով։ Ռեփ կատարողն իր տեսքն ամբողջացրել է բյուրեղապակյա քարերով բարձրակրունկ կոշիկներով և աքսեսուարներով։

Ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան, որի Future Nostalgia-ն ճանաչվել է «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», կարմիր գորգին փայլել է Versace նորաձևության տան թափանցիկ զգեստով։

«Այդ զգեստը Versace-ն հատուկ ինձ համար է կարել։ Ինձ այն շատ է դուր գալիս։ Ես ինձ արքայադուստր եմ զգում, շատ ուրախ եմ»,- կարմիր գորգի վրա խոստովանել է 25-ամյա երգչուհին:

Թեյլոր Սվիֆթ

Floral explosion: Taylor went for a leggy look in a short Oscar de la Renta dress embroidered with flowers and pink ankle tie heelsGlowing: Swift wore a natural makeup look with a shimmery bronze eyeshadow

Megan Thee Stallion

Dazzling: Megan Thee Stallion was a vision in an orange gown which she dressed up with stunning jewels

Դուա Լիպա

Delicate design: The superstar's dress was intricately beaded in a butterfly design on the bodice'This dress was made for me by Versace,' the singer told People on the carpet. 'I love it. I feel, I feel like a princess in it so yeah I'm thrilled.'Leggy look: Singer Dua Lipa looked incredible in a sheer beaded Versace dress with thigh-high slit and towering heels

Լիզո

Going retro: Singer Lizzo gave serious '80s prom vibes in a shimmering strapless Balmain dress with flounce trimBlush: Lizzo later changed into a pastel pink dress in a similar style but floor-length

Բիլի Այլիշ

Talent: Billie Eilish wore a suit featuring a tiger design and matching bucket hat

Поделиться
Класс
Send