Արցախի Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչներից մեկը սպանվել է քաղաքի կենտրոնին Ադրբեջանի թիրախային հրետակոծության արդյունքում։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով սպանված քաղաքացու լուսանկարը։
Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ լուսանկարը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցից է։