Հայաստանը սկանդալով է նշում անկախության 30-ամյակը. Независимая Газета

Հայաստանը սկանդալով է նշում անկախության 30-ամյակը. Независимая Газета

Հասարակական Ipress 2021-09-21 23:55:00 1266
nikol_i__sH.jpg

Սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին, սկանդալներով են սկսվել, գրում է Независимая Газета պարբերականը՝ նկատելով, որ լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցը:

«Ակնհայտ է, որ դա պայմանավորված էր նրանով, որ մի խումբ մարդիկ պատրաստվում էին խանգարել՝ իրենց որդիների մահվան համար մեղադրելով վարչապետին:  Իսկ դրանից առաջ հայտնի է դարձել Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված առաջարկի մասին, որը վերաբերում էր հարաբերությունների կարգավորման բանակցությունները վերսկսելուն: 

Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ հայտարարել էր երկրի անկախության 30-ամյակի շքեղ տոնակատարության մասին և, ի պատասխան 44-օրյա պատերազմում ռազմական պարտության ֆոնին «հատուկ տոնակատարությունների» անտեղիության վերաբերյալ առարկություններին, ասել, որ այն անցկացվելու է ի հիշատակ զոհերի: 

Դրանից հետո նա այցով մեկնել էր Թբիլիսի, որի ընթացքում, ըստ ամենայնի, նա իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկ է փոխանցել Էրդողանին:

Մամուլի ասուլիսում Թուրքիայի ղեկավարը խոսել է Հայաստանի վարչապետի ցանկության մասին և զգուշացրել. «Դուք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեք: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց անհրաժեշտ է բարի կամքի դրսևորում: Եթե այս հանդիպումը կայանա, Թուրքիան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել»: 

Էրդողանը հույս է հայտնել, որ Երևանը և Անկարայի դաշնակից Բաքուն կհաղթահարեն դժվարությունները`բացելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի ինքնավարության հետ: Այնուամենայնիվ, թուրքական ԶԼՄ-ները դեռ օգոստոսին էին գրում, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը հրաժարվի Ցեղասպանության հարցում պահանջներից, «թուրքական տարածքներից, որոնք կոչում է Արևմտյան Հայաստան» (չակերտները՝ Խմբ.) , ամբողջությամբ լքի Ղարաբաղը և կրկին կապ ապահովի Բաքվի և Նախիջևանի միջև: Այստեղից կարելի է ենթադրել, որ Երևանի և Անկարայի կուլիսային շփումները դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ սկսվել են առնվազն այս ամառ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձերը կատարվել են 2008-2009 թվականներին: Այն ժամանակ, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հանդիպել են իրենց երկրների ազգային հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: «Ֆուտբոլային դիվանագիտություն» կոչվող գործընթացը հասել է իր գագաթնակետին 2010 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ`երկկողմ համաձայնագրեր, որոնք նախատեսում էին առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ: Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան շահագրգռված էին համաձայնագրերի կատարմամբ, սակայն գործը բուն ստորագրումից այն կողմ չանցավ: Անկարան ենթարկվեց Բաքվի ուժեղ ճնշմանը, որը հիշեցրեց Ղարաբաղի հարցում եղբայրական պարտքի մասին, և Թուրքիան, որը կախված էր Ադրբեջանի էներգետիկ մատակարարումներից, անցավ հետընթաց շարժման:

Թուրք ազգայնական շրջանակներում համաձայնագրերի իրագործումն իրոք դիտարկվում էր որպես Ադրբեջանի դավաճանություն: Մինչդեռ հայ հասարակության մի մասը մտավախություն ուներ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը սպառնալիք կստեղծի Հայաստանի համար: Մասնավորապես, այն փաստը, որ 3 միլիոն բնակչություն ունեցող և տնտեսապես խնդրահարույց Հայաստանի և 80 միլիոն բնակչությամբ և տնտեսապես շատ ավելի հզոր Թուրքիայի միջև սահմանների բացումը կարող է հանգեցնել մի պետության կողմից մյուսի փաստացի կլանմանը: 

Այսօր Փաշինյանի նախաձեռնությունը կրկին անընդունելի է հայ բնակչության մի մասի համար: Պատճառն այլևս ոչ միայն վախերն են, այլ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը: Վերջին պատերազմում, ինչպես հայտնի է, հայերի համար գրեթե ճակատագրական դեր խաղաց Թուրքիայի աննախադեպ ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Նման հանգամանքներում անտեղի է միջնորդների միջոցով Անկարայի հետ կապ հաստատելը:

«Այլընտրանքային նախագծեր» փորձագիտական խումբը հրապարակել է մի հոդված, որում ասվում է, որ աշխարհում կա օրենք՝ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հասարակության պառակտման հանգեցնել: Սակայն Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարում դրան հավատարիմ մնալ: Ըստ հոդվածի հեղինակների՝ այս օրերին իշխանությունները կարող են հայ հասարակության առջև խոսել միայն ներողություն խնդրելով այն բանի համար, որ միջպետական մայրուղին (խոսքը Գորիս -Կապան ճանապարհի մասին է) վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը պաշտպանում են ռուս խաղաղապահները, բայց նույնիսկ ավելի լավ է ներողություն խնդրելու փոխարեն հայտարարեն հրաժարականի մասին: 

Փորձագիտական խումբը սուր քննադատել է նաև Անկախության տոնին նվիրված գալա համերգի բուն գաղափարը՝ այն համարելով բարոյականությանը հակասող և վնասակար պետության հեղինակության  համար:

Դիտորդները նաև նշում են, որ Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված կոչը հաջորդել է ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժություններին՝ այժմ արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «Անխորտակելի եղբայրություն - 2021» կոչվող վարժանքներին մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հետևակներ, հատուկ նշանակության ջոկատներ և այլ տեսակի զորքեր: Թուրք-ադրբեջանական դաշինքի հզորության հերթական ցուցադրումը, թերևս, ենթադրում է ոչ այնքան Հայաստանի ահաբեկում, որքան պատասխան՝ Իրանի գործողություններին, որը մեծ զորք և ավիացիա է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման: Սա, իր հերթին, հավանաբար կապված է հիշյալ Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար մեքենաների իրանցի վարորդների ձերբակալությունների հետ: 

Եվ դա ավելի շատ նման է արձագանքի Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական վերջին զորավարժություններին: Ոչ կասպյան պետության ռազմական ներկայությունը ջրային ավազանում հանդիսանում է Կասպից ծովի հինգ ափամերձ պետությունների կոնվենցիայի խախտում:

Երբ այս հոդվածը պատրաստվում էր հրապարակման, հաղորդվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և որոշել են սահմանափակվել դասական երաժշտության համերգով»,-եզրափակում է հոդվածագիր Յուրի Ռոքսը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն