Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք

Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք

Հասարակական Ipress 2020-04-26 11:44:00 2091
Հետևեք մեզ՝ Telegram-ում

Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք:

Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։ «Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի_Հայերի_միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Շնորհակալ ենք:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected]

Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է Բորիսպիլ օդանավակայանում)։

Թռիչքը կատարվելու է “Բորիսպիլ” օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»։ 

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37809

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի