ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ․ Առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ

ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ․ Առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ

Medicine Ipress 2024-03-08 12:39:00 369
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kexc-dexorayq_Zelqq.jpg

2024 թվականի մարտի 05-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 05.03.2024թ-ի թիվ 01/1148-24 գրության և կից ներկայացված թիվ 01CA24 փորձաքննության եզրակացության համաձայն «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի Հանկուկ Կորուս Ֆարմ Քո., ՍՊԸ, 78 Դաեպունգսանդան-ռո,

Դաեսո-մյեոն, Էումսեոնգ-գուն, Չունգչեոնգբուկ-դո Աստերիա ՍՊԸ-ի համար դեղի A00101 սերիան չի ենթարկվել փորձաքննության օրենքով սահմանված կարգով և ՀՀ-ում օրինական ներմուծված լինելու վերաբերյալ բացակայում են համապատասխան տվյալներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների բազայում։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ, հանգամանքները պարզվում են։

«Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերության կասկած՝ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի A00101 սերիան հնարավոր է կեղծված է, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև փորձաքննության ավարտը։

Ներկայացվում են նաև գրանցված/արտադրված և ենթադրյալ կեղծ տարբերակի որոշ տարբերություններ»,-նշվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37830

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի