Դպրոցում դրամահավաքի դեպք է բացահայտվել․ Գումար են հավաքել ծնողներից

Դպրոցում դրամահավաքի դեպք է բացահայտվել․ Գումար են հավաքել ծնողներից

Հասարակական Ipress 2024-04-16 20:09:00 27924
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arcakurdnertpaos_GOtM_.jpg

Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Պ․ Մարգարյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Գյումրու հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանների աշակերտներից յուրաքանչյուրից հավաքվում է սննդի գումար, մինչ դեռ պետությունը պետական ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացնում է անվճար սնունդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունները պարզվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում, որտեղ էլ պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

Ըստ այդմ նշված դպրոցի տարրական դասարանների աշակերտների ծնողներից յուրաքանչյուրից ամսվա ընթացքում ծնողական կոմիտեի ներկայացուցիչների կողմից հավաքվել ընդհանուր մոտ 110 հազար դրամի չափով գումար

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված փաստը հաստատել են նաև այդ դպրոցի ծնողական կոմիտեի կազմակերպիչներ Տաթև Կ․-ն, Սոնա Դ․-ն և Քրիստինե Թ․-ն, իսկ դպրոցի տնօրեն Հայաստան Հ․-ն հայտնել է, որ նշված գումարը յուրաքանչյուր ամիս ծնողական կոմիտեի կազմակերպիչների կողմից հավաքվել է ծնողներից, որից հետո ողջ գումարը ստորագրությամբ հանձնվել է դպրոցի ճաշարանի պատասխանատու, ժողովրդի լեզվով ասած «շեվ խոհարար» Ժաննա Պ․-ին, ով էլ գումարը տնօրինել է սեփական նախաձեռնությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ որոշվելու է քրեական վարույթ նախաձեռնվելու է,  թե՝ ոչ։

Գ․ Շամշյանի տեղեկութուններով՝ խոսքը Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի մասին է։

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37815

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի