Սկանդալային հարված Հայաստանին. չափազանց կարևոր ընտրություն

Սկանդալային հարված Հայաստանին. չափազանց կարևոր ընտրություն

Իրադարձային Ipress 2021-12-12 00:45:00 723
alen-nikol-ararat_EPa8F.jpg

Հայաստանը պայթեցրել է նոր սկանդալը, որ առաջացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ զրույցի տեսագրության հրապարակումից: Պատմությունն արդեն երևի թե բավականին քաջածանոթ է բոլորին, լայնորեն տարածվել և շրջանառվել է համացանցում, հետևաբար չարժե թերևս վերաշարադրել՝ ցանկության դեպքում դրան ծանոթանալը ընդամենը մեկ-երկու րոպեի գործ է: ԱԺ նախագահը փորձել է իրավիճակը բացատրել նրանով, որ տարածվող նյութը մոնտաժված է, նաև՝ որ իրեն խոստացել էին, թե հանդիպումը չէր ձայնագրվում, բայց ձայնագրել են նենգաբար: Նախ պետք է արձանագրել, որ ԱԺ նախագահին հարվածելու նպատակով արված և տարածված տեսանյութը իրականում հարված է Հայաստանին, այն էլ մի բարդ փուլում, երբ իրավիճակը հայտնվել է մի կողմից կարևոր հանգուցալուծումների շեմին, մյուս կողմից՝ սրված ռազմա-քաղաքական դիմակայության հանգույցում, որ առկա է թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական մակարդակով:

Այս տողերը գրվելու ընթացքում մոտենում էր ԱՄՆ ու ՌԴ նախագահների միջև տեսավեհաժողովի ժամանակը և այդ հանդիպումը կարող է էական վերափոխումների բերել այդ թվում մեր ռեգիոնի շուրջ առկա իրավիճակում, ընդ որում պարզ չէ՝ դեպի դրական, թե ռիսկային սպասումներ: Դրան ընդառաջ նաև ակնհայտորեն տորպեդահարվում են իրավիճակի քաղաքական կառավարման աստիճանի բարձրացմանն ու կայունացմանն ուղղված Սոչիի եռակողմ հանդիպման պայմանավորվածությունները, և բավականին ռիսկային գոտում է հայտնվում բրյուսելյան հանդիպման հեռանկարը, առնվազն հանդիպման արդյունավետության, կայունության և մարդասիրական հարցերի լուծման հեռանկարի տեսանկյունից: Քաղաքական կայունության ամրագրման որևէ միտում ներկայումս ձեռնտու չէ Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև նրանք հստակ բարձրաձայնել են, որ կայունություն տեսնում են միայն 3+3 ձևաչափը կյանքի կոչելու պարագայում:

Իրանն այստեղ հայտնվել է երկակի վիճակում: Մի կողմից բավականին բարդ հարաբերություն Արևմուտքի հետ, մի կողմից բավականին լավ պատկերացում ռեգիոնում թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայությունից բխող խնդիրների առումով, մյուս կողմից սակայն ռեգիոնից դուրս չմնալու և ռեգիոնը վերստին Մինսկի խմբի համանախագահությանը չթողնելու ձգտում, ինչն այս փուլում Իրանին դրդում է թուրք-ադրբեջանական խաղը հանդուրժելու: Այդ իրավիճակում, Սոչիից հետո Էրդողանն ու Ալիևը փորձեցին ակտիվորեն աշխատել Ռայիսիի հետ և թերևս ոչ ապարդյուն: Հատկանշական է, որ այսօր Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները: Մոսկվան թերևս փորձում է Իրանին որոշակիորեն կտրել թուրք-ադրբեջանական գերազդեցությունից կամ խաղից: Զուգահեռ, Ռուսաստանը փորձում է ծանրացնել կովկաս-կասպիական ռեգիոնի իր թիկունքը Հնդկաստանի հետ հարաբերությամբ, ուր այցելել է ՌԴ նախագահ Պուտինն ու քննարկել կարևոր հարցեր: Այդ համատեքստում հիշենք Հայաստան Հնդկաստանի արտգործնախարարի կատարած առաջին այցը՝ ԽՍՀՄ փլուզումից և անկախությունից ի վեր, որտեղ նա խոսեց նաև Հնդկաստանից Իրանի նավահանգիստներ և Հայաստան տրանսպորտային հաղորդուղու մասին:

Հայաստանի շուրջ իսկապես բավականին ուժգին քաղաքական պտտահողմ է, երբ մի կողմից պետք է պատսպարվել՝ քաղաքական, ռազմա-քաղաքական ռիսկերից խուսափելու իմաստով, մյուս կողմից սակայն չմնալ գլուխը պատյանի մեջ խոթած և կարողանալ վարել արդյունավետ բազմավեկտոր աշխատանք: Ահա այս իրավիճակում Հայաստանի հանդեպ ծագում է գերիների թեմայով  սկանդալը՝ ԱԺ նախագահի մասնակցությամբ հայտնի տեսանյութից: Իսկ նրբությունն այստեղ այն է, որ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն քաղաքական, բարոյական, մարդկային թեմա է, որ Բաքուն փորձում է օգտագործել Հայաստանին հենց քաղաքական առումով կաշկանդելու համար, որպես զսպաշապիկ, շանտաժի յուրօրինակ միջոց: Ու էստեղ հանկարծ ինչ որ տեսանյութով, ինչ որ մեկը «մերկացնում» է թեման, և իրականում ոչ թե ԱԺ նախագահին, այլ մերկացնում է Հայաստանին, դնելով բավականին խոցելի վիճակում: Սա կամա, թե ակամա, բայց տեղեկատվական գրոհ է Հայաստանի դեմ:

Մյուս կողմից, ցավալին և խնդրահարույցը այն է, որ այդ գրոհի առիթը տվել է պետական բարձրաստիճան գործիչ, պաշտոնյա, առաջին դեմքերից մեկը: Նա խոսում է արդարացի տրամաբանությամբ՝ մեր գերիների վերադարձը մեզ համար անբեկանելի առաջնահերթություն է, բայց պետական քաղաքականությունը, առավել ևս բարդագույն միջավայրում, չի կարող դառնալ այդ հարցի պատանդ և այդպիսով հայտնվել թուրք-ադրբեջանական կամ որևէ շանտաժի ծուղակում, երբ մեզանից այդ հարցը լուծելու համար կպահանջեն պարզապես անհամեմատելի զիջումներ: Մյուս կողմից սակայն, այդ թեմաները բացարձակ քննարկելի չպետք է լինեն ԱԺ նախագահի այսպես ասած ոչ պաշտոնական զրույցների հարթակներում, անկախ որևէ բանից, հատկապես հաշվի առնելով ներկայիս տեղեկատվական միջավայրի բաց ռիսկերի հանգամանքը: Ըստ այդմ, հերթական սկանդալը պետք է լինի թե տեղեկատվական անվտանգության հանդեպ, թե սեփական բառամթերքի հանդեպ պետական մեծից փոքր պաշտոնյաների պետականապաշտ բծախնդրության և պատասխանատվության հարց, երբ ամեն բառի ընտրությունը պետք է լինի նույնքան պատասխանատու և կարևոր, որքան այդ պաշտոնյաները կարող են օրինակ կարևոր համարել պետական իշխանության ընտրությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»