Ինչու է կոպը թրթռում. 5 վտանգավոր պատճառ

Ինչու է կոպը թրթռում. 5 վտանգավոր պատճառ

Հասարակական Ipress 2020-07-20 00:13:00 14085
kop_RtkdT.jpg

Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։

Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։

Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։

Ինչ է նշանակում, երբ աչքերը սկսում են «թրթռալ»։

Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է աչքի թրթռոցը, քանի որ իրականում բոլորս մեր կյանքում գոնե մեկ անգամ  բախվել ենք այդ խնդրին։

Աչքի թրթռոցը տեղի է ունենում անսպասելի։ Հնարավոր է այդ ժամանակ դուք դիտում եք հեռուստացույց, կարդում գիրք, կամ պարզապես ինչ-որ բան պատրաստում, երբ հանկարծ զգում եք, որ ձեր աչքը թրթռում է։ Այն ինչը դուք զգում եք համարվում է մկանային սպազմ կամ նյարդային թռիչք ձեր աչքի շուրջ։

Աչքի թրթռոցը վտանգավոր չէ առողջության համար, սակայն այն կարող է ցույց տալ որոշ լուրջ խնդիրներ առողջության հետ։ Բացի դա, այն կարող է լինել բավականին նյարդայնացնող։

Գիտությունը սահմանում է աչքի թրթռոցը ինչպես՝  «կրկնվող, անվերահսկելի թարթոց կամ կոպի սպազմ, որպես կանոն վերևի կոպ»։ Դա աչքի մկանի սպազմ է, որը կարող է ազդել մեկ կամ 2 աչքերի վրա և տևել մի քանի վայրկյանից, մինչև մի քանի րոպե։ Հազվադեպ, հնարավոր է նաև մի քանի օր, մինչև ինքուրույն անցնելը։

Ինչի՞ մասին է ահազանգում աչքերի թրթռոցը։

Չկա այս հարցի որևէ հստակ պատասխան։ Այն սովորաբար կապված է սթրեսի կամ հոգնածության հետ, սակայն հնարավոր է նաև, որ լինի կոֆեինի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումից։

Այն նաև կարող է առաջանալ աչքերի չորությունից, աչքերի լարվածությունից, ալերգիայից կամ աչքերի մեմբրայի նյարդերի թուլությունից։ Հաճախ այն տեղի է ունենում առանց պատճառի։ Սակայն կրկնում ենք աչքերի այս սպազմը անվնաս է։

Մյուս կողմից, կան դեպքեր, երբ աչքի թրթռոցը (ցնցումը) առաջացնում է որոշ նյարդաբանական խանգարումների պատճառով, ինչպիսիք են բլեֆարոսպազմը (անկանոն թարթում կամ սպազմ) կամ ամիոթրոֆիկ կողային սկլերոզ։

Բլեֆարոսպազմը, որը ավելի հատկանշական է կանանց, քան տղամարդկանց, սովորաբար զարգանում է միջին տարիքում մինչև հասունություն։

Եթե ձեզ մոտ առաջացել են հետչյալ նախանշաններից, ապա առանց հապաղելու դիմեք ակնաբույժին։

Եթե ձեր աչքերի սպազմը շարունակվում է մեկ շաբաթից երկար,

Եթե սպազմը ամբողջությամբ ծածկում է կոպը,

Եթե սպազմը ազդում է ձեր ամբողջ դեմքի վրա,

Եթե ձեր աչքերը կարմրում են կամ աչքերից առաջանում է հոսք,

Եթե վերևի կոպը սկսում է թուլանալ։

Եթե ձեր մոտ կա հետևյալ խնդիրները, ապա ակնաբույժին այցելելուց հետո, հնարավոր է ձեզ ուղարկեն նյարդաբանի կամ այլ մասնագետի մոտ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը