Հայտնի է երեկ Երևանում հնչած կրակոցների պատճառը. նոր մանրամասներ ՏԵՍՍՆՅՈՒԹ

Հայտնի է երեկ Երևանում հնչած կրակոցների պատճառը. նոր մանրամասներ ՏԵՍՍՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2022-06-23 13:50:00 7182
Հետևեք մեզ՝ Telegram-ում
krakoc_OHYVU.jpg

Երեկ կրակոցներ էին հնչել Երևանում եւ կրակոցների համար ձերբակալվել է մեկ անձ: Իսկ ինչն է եղել պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված 32-ամյա տղամարդը գողություն է արել իր աշխատանքի վայրից, որին ականատեսներ են եղել: Արդյունքում ականատեսները փորձել են կանխել նրա գործողությունները եւ վերադարձնել գողացված ապրանքը, ինչի արդյունքում ենթադրյալ գողություն կատարող 32-ամյա տղամարդը սկսել է կրակել նրանց ուղղությամբ:

Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Նշենք, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 32 տարեկան:

Նախնական տվյալներով, դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
nikol-pashinyan-2_MzDnJ.jpg

Նիկոլ Փաշինյանը Սևանի կառավարական ամառանոցում է.ՖՈՏՈ

dolar-rubli-1_wycai.jpg

Քիչ առաջ տարադրամի նոր փոխարժեքներ սահմանվեցին

ka-4-zoh_OtssV.jpg

Ավտովթարից զոհվածների և տուժածների թիվն ավելացել է․ Հայտնի են թվերը

voch-ashxatanqayin-orer_3LUkq.jpg

Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը

nikol-pashinyan-1_J1eQk.jpg

«Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Արդբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է»․ Նիկոլ Փաշինյան

kan-zoher_gWonW.jpg

Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. Կան զոհեր և վիրավորներ

astxagushak-5_wnD89.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 27-ի համար

gazi-anjatum_aJaMh.jpg

36 ժամ գազ չի լինելու այս հասցեներում

gagik-surenyan_9P3fN.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

kiranc_BZ9iY.jpg

Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ

inna-gosh_JDwNL.jpg

Վերջ. Արդյոք Իննան ու Գոշը բաժանվել են

nikol-pashinyan_GArpk.jpg

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել