6 պատճառ, թե ինչու իսկական տղամարդիկ իրենց կանանց չեն դավաճանում

6 պատճառ, թե ինչու իսկական տղամարդիկ իրենց կանանց չեն դավաճանում

Life Ipress 2024-03-11 22:15:00 384
Հետևեք մեզ՝ Telegram-ում
txamard-kin_fAK06.jpg

Ամենահիմար բանը, որ երբևէ կարելի է լսել, «բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են» արտահայտությունն է։ Այդպես են ասում այն կանայք, որոնց դավաճանում են, և այն տղամարդիկ, որոնք դավաճանում են։ Իսկ մնացած բոլորը գիտեն, որ իսկական տղամարդը չի դավաճանի սիրելիին միայն մեկ գիշերվա համար։

Դիտարկենք այն վեց պատճառները, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանի իր կնոջը։

Նա գնահատում է այն, ինչ ունի

Երբ դավաճանության ես գնում, պետք է հասկանաս, որ վտանգում ես քո հարաբերությունները։ Դավաճանությունը ոչ թե սխալ է, այլ ընտրություն։ Դու ընտրում ես սիրելիի և նորի միջև։ Համոզված եղեք, որ իսկական տղամարդիկ ընտրում են սիրելիին։

Չի ցանկանում ցավ պատճառել

Դավաճանությունը միշտ անձնական ողբերգություն է։ Դա սպանություն է սիրելիի նկատմամբ։ Այդպես չեն վարվում մարդիկ, որոնք սիրել գիտեն։

Մտածում է նախքան ինչ-որ բան անելը

Դավաճանության են գնում կամ նրանք, ովքեր չեն սիրում, կամ նրանք, ովքեր չեն մտածում։ Եթե մարդը զրկված է մտածելու ունակությունից, ապա հեշտությամբ է գնում այդ քայլին, ինչի համար հետո զղջում է, երբ արդեն ուշ է լինում։

Հարգում է ինքն իրեն

Նվիրվածությունն ու հավատարմությունը սովորաբար առաջին հերթին ինքդ քեզ հարգելու նշաններ են։ Եթե դա հասկանային մարդիկ, դավաճանություններն էլ ավելի քիչ կլինեին։

Հարգում է կնոջը

Դե ի՞նչ կարելի է ասել. ավելի լավ է հարգանք ցուցաբերել և խզել հարաբերությունները, քան «փորձարկել» ուրիշ կանանց և մտածել՝ «արժե՞ այս մեկին թողնել, թե՞ նրա հետ դեռ հարմար է»։

Պարզապես, որովհետև սիրում է

Հավատացեք, որ նա, ով սիրում է, չի դավաճանի։ Քանի որ չեն ցանկանում և քանի որ մտածում են նախքան ինչ-որ բան որոշելը… Ինչ էլ որ լինի, սիրող մարդիկ նման դավաճանության չեն գնա։

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37626

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 31767

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Բժիշկները պայքարում են 10-ամյա երեխաների կյանքի համար

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի