Ամուսնության տարիքային շեմը փոփոխության կենթարկվի

Ամուսնության տարիքային շեմը փոփոխության կենթարկվի

Life Ipress 2024-04-28 22:27:00 5127
Հետևեք մեզ՝ Telegram-ում
amusnutyun_X7RLs.jpg

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկում է փոփոխություններ կատարել Ընտանեկան օրենսգրքում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործող կարգավորմամբ՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուս։

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Նախագծով առաջարկվում է բացառել մինչև 18-ը տարեկանը կնոջ և տղամարդու ամուսնությունը․

«Ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում առավել խիստ մոտեցմամբ պայմանավորված որպես այդպիսին հնարավոր կլինի բացառել վաղամուսնությունները»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող իմպերատիվ կարգավորման նպատակը վաղամուսնությունների բացառումն է․ «Այնուամենայնիվ օրենքով սահմանելով ավելի բարձր տարիքային շեմ՝ էականորեն սահմանափակվում են երեխաների օրինական կերպով ամուսնանալու հնարավորությունները»:

Նշվում է, որ ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին առավել արդյունավետ կերպով իրականացնել երեխաների կրթական, առողջապահական պետական վերաբերելի քաղաքականությունը, իսկ վերջնարդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետորեն ապահովել հասուն, գիտակից և առողջ քաղաքացու սահմանադրորեն հռչակված ամուսնանալու ազատությունը:

«Վաղամուսնությունը կարող է երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունենալ՝ ներառյալ սոցիալական մեկուսացումը, ընտանեկան բռնությունը եւ ծննդաբերության հետ կապված բարդությունները՝ պայմանավորված անչափահաս կնոջ թերզարգացած օրգանիզմով: Պատանի առաջնածին կինը մանկաբարձական տեսանկյունից գտնվում է ռիսկի խմբում:

Վաղ հղիությունը եւ ծննդաբերությունն ավելի բարդացած ընթացք են ունենում, դրանք էնդոկրին, ոսկրային, մկանային եւ օրգանիզմի ադապտացման համակարգերի ոչ բավարար զարգացման, օրգանիզմի ֆիզիոլոգիական իմաստով հղիության անպատրաստվածության արդյունք են: Վաղ սեռական կյանքը եւ վաղ հղիությունները, ոչ բավարար գիտելիքները սեռական կյանքի եւ սեռավարակների վերաբերյալ բացասական հետեւանքներ են ունենում կնոջ հետագա գինեկոլոգիական եւ վերարտադրողական առողջության վրա: Առողջապահական տեսանկյունից կարեւոր է գնահատել վաղ ծննդաբերությունների բացասական ազդեցությունները նաեւ մանկան վրա՝ նրա ճիշտ եւ լիարժեք խնամքն ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Հետազոտությունները փաստում են, որ մանկական մահացությունների ցուցանիշներն ավելի բարձր են կրթական ցածր ցենզ ունեցող մայրերի մոտ: Դեռահասը, զրկվելով պարտադիր կրթության իրավունքից, միաժամանակ վտանգում է ոչ միայն իր, այլ նաեւ իր երեխայի առողջությունը:

Ըստ ՀՀ ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի և տեղեկատվական բաժնի կողմից տրված տեղեկատվության՝ մինչև 18 տարին լրացած և ամուսնացած մայրերի ծնունդների թիվը ըստ տարիների ունի հետևյալ պատկերը՝

2018թ.-18,

2019թ.-19,

2020թ.-13,

2021թ.-24,

2022թ.-18,

2023թ.-22։

2018 թվականից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում մայրանալու միջին տարիքը 27.3-ից դարձել է 28.7»,-նշվում է հիմնավորման մեջ:

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76290

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38982

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի