Կորոնավիրուսի համավարակը կտևի յոթ տարի

Կորոնավիրուսի համավարակը կտևի յոթ տարի

Medicine Ipress 2021-02-05 22:22:00 2322
Հետևեք մեզ՝ Telegram-ում
nmm_KXcxX.jpg

Կորոնավիրուսի համավարակի մարման համար անհրաժեշտ է պատվաստել Երկրի բնակչության 75 տոկոսին, ինչի համար ներկայիս տեմպերով կպահանջվի յոթ տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Գործակալության տեղեկություններով՝ աշխարհում ամեն օր կատարվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 4.5 միլիոն ներարկում: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստանա դեղամիջոցի երկու դեղաչափ, անհրաժեշտ կլինի շուրջ յոթ տարի, որ պատվաստվի մոլորակի բնակչության մեծամասնությունը:

ԱՄՆ-ում այդ գործընթացը կտեւի 11 ամիս: Օրական այնտեղ կատարվում է 1.3 միլիոն պատվաստում: Այդ խնդիրը լավագույնս լուծում են Իսրայելը (58 չափաբաժին 10 մարդու հաշվով), որտեղ բնակչության 21 տոկոսն արդեն ամբողջովին պատվաստվել է, եւ ԱՄԷ-ն (35.8 չափաբաժին 10 մարդու հաշվով):

Պատվաստանյութերի մեկնարկի ժամանակ բազմաթիվ երկրներ բախվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիության հետ: Որոշ պետություններում դեռեւս ոչ մի պատվաստում չի արվել:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարածման գործընթացը կդառնա ամենաբարդ լոգիստիկ խնդիրը, որը երբեւէ ծառացել է մարդկության առջեւ, ասվում է հաղորդագրության մեջ:

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78279

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76329

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 39237

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի