6 պատճառ, թե ինչու տղամարդն օրգազմ չի ունենում

6 պատճառ, թե ինչու տղամարդն օրգազմ չի ունենում

Medicine Ipress 2021-07-15 22:48:00 4041
Հետևեք մեզ՝ Telegram-ում
serakan_iRuC7.jpg

iPress.am- Թվում է, թե տղամարդկանց մոտ ամեն ինչ պարզ է. տասը րոպե մարմնի շարժումներ, և նա արդեն ուրախ ու գոհ պառկած է, ինչպես կատուն` թթվասերի մեջ: Սակայն պատահում է, որ սեքսը երկար է տևում, և վերջը չի երեւում. տղամարդը չի կարողանում վերջացնել: Ինչո՞ւ է այդպես պատահում: Կան մի քանի պատճառներ, որոնց մասին պատմել է Cosmo.ru-ն:

Տղամարդը վերջացնում է միայն ձեռնաշարժությունից հետո:

Պատահում է, որ տղամարդը հեշտությամբ հասնում է օրգազմի ինքնագոհացման միջոցով, բայց կնոջ հետ նա որոշ դժվարություններ է ունենում: Դա հաճախ պատահում է այն տղաների հետ, ովքեր երկար ժամանակ ձեռնպահ են մնացել սեքսից ՝ տարբեր պատճառներով. կԿնոջ հղիությունը, զուգընկերուհու բացակայությունը կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, երբ դեռ սեքսին չի հասել: Եվ այստեղ պետք չէ բողոքել նրա զուգընկերուհուց. կնոջ մոտ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կարգին է սեքսուալության և գրգռման հետ: Նման պայմաններում չպետք է ձեզ անհարմար զգաք:

Խնդիրը մի փոքր ավելի խորն է. տղամարդը սովոր է ամեն ինչ անել ընդամենը մի քանի րոպեում և հարմարվել է ինքնաբավարարմանը. Ննա հստակ գիտի, թե շարժման ինչ արագություն է իրեն պետք և ինչքան է պետք անդամը սեղմելու համար: Եվ մյուս պատճառը նույնիսկ ծիծաղելի է. հիպերսեքսուալ տղան կարող է օրվա մեջ մի քանի անգամ ձեռնաշարժություն անել, ուստի նրա համար դժվար է օրվա ընթացքում երրորդ կամ չորրորդ անգամ վերջացնել:

Նա չափազանց շատ է պոռնոֆիլմեր դիտում:

Սա զուգահեռ է ձեռնաշարժության խնդրին, որի մասին մենք քիչ առաջ խոսեցինք: Բայց այս անգամ մենք խոսում ենք ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան պայմանավորվածության մասին: Խոսքն այն մասին է, որ էքստրեմալ սեքսով պոռնոֆիլմերի հետ անցկացրած հազար ու մեկ գիշերները կարող են բացասաբար ազդել տղամարդկանց սեռական արձագանքի վրա:

Տոննաներով պոռնոն կարող է ունենալ «ցավազրկող» ազդեցություն, երբ ցուցադրվում են այնպիսի տեսարաններ, որոնք դժվար է իրականացնել իրական կյանքում: Տղամարդու համար պարզապես դժվար է դառնում ունենալ օրգազմի զգացում` ստիմուլիացիայի ցածր մակարդակով, այսինքն ՝ մարդկային սովորական սեքսի ժամանակ:

Կարևոր է նշել, որ մարդկանց մեծ մասը պոռնո է դիտում առանց որևէ բացասական կողմնակի ազդեցության, ուստի պետք չէ ասել, որ պոռնոն վատն է: Ոչ, սա միանգամայն նորմալ է: Բայց եթե ձեր ընկերն այս ֆիլմերը դիտելուց հետո իսկապես խնդիրներ է ունենում սերմնաժայթքում կատարելիս, ապա արժե նրա հետ խոսել այդ մասին:

Տղամարդը ընդունում է դեղամիջոցներ, որոնք ազդում են օրգազմի վրա:

Հակադեպրեսանտներ, արյան բարձր ճնշման դեմ դեղեր, թմրանյութեր և որոշ միզամուղ միջոցներ. սրանց օգտագործումը կարող է կողմնակի բացասական ազդեցություն թողնել ինտիմ կյանքի վրա: Եթե ​​դա այդպես է, ապա այդ մասին արժե խոսել ձեր բժշկի հետ, ով այս դեղամիջոցներին այլընտրանք կնշանակի՝ ավելի քիչ կողմնակի բարդություններով:

Տղամարդը շատ է խմել սեքսից առաջ:

Գաղտնիք չէ, որ ալկոհոլը ազդում է ցանկացած մարդու օրգազմ ունենալու ընդունակության վրա: Այսինքն՝ առնանդամը վեր կկենա, նա նույնիսկ կկատարի իր խիզախ գործը, բայց կմնա ձեռնունայն. այսպիսով, մեկ բաժակ գինին միշտ էլ ողջունելի է, բայց դրանից ավել չարժե, եթե ծրագրել եք սեքսով զբաղվել:

Դա կարող է լինել սեռավարակի կամ առողջական վիճակի պատճառով:

Սա կարող է լինել շագանակագեղձի ինֆեկցիայի ախտանիշ կամ միզուղիների ինֆեկցիա, չնայած նման դեպքերում օրգազմի հասնելու անկարողությունը հավանաբար միակ ախտանիշը չէ: Սեռական դժվարություններ կարող են առաջանալ նաև տղամարդկանց մոտ, ովքեր ունեն նյարդաբանական խանգարումներ, սրտի հիվանդություն կամ հորմոնալ խանգարումներ (օրինակ  հիպոթիրեոզ կամ տեստոստերոնի ցածր մակարդակ): Եթե ​​կասկածում եք, որ պատճառը հենց դրա մեջ է, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ, ով կարող է պատասխանել ձեր բոլոր հարցերին և, անհրաժեշտության դեպքում, հետազոտություն անցկացնել:

Տղամարդն ինքնավստահ չէ:

Ամենատարածված պատճառներից մեկը, հատկապես տղամարդկանց սեռական գործունեության սկզբում: Դա կարող է լինել անհանգստություն, ինքնավստահության բացակայություն, զուգընկերոջ հանդեպ անվստահություն կամ ինչ-որ սխալ բան անելու վախ (շատ շուտ վերջացնել կամ վերջացնել կնոջ մեջ): Այս պարագայում միակ լուծումը ժամանակն է: Պետք է մի փոքր սպասել, որ տղամարդը կնոջը ավելի լավ ճանաչի, հասկանա, որ ինչ է նրան հաճույք պատճառում, և ինչ է պահանջվում իրենից՝ դառնալու նրա կյանքում լավագույնը:

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40071

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի