Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Medicine Ipress 2021-07-02 22:51:00 14304
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erexa_4OAk9.jpg

Yerevannews.am-ը գրում է. Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը: Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ:

Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:   Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի “թարմ” է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է:

Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից: Տարածված է նաև այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա: Գոյություն ունեն նաև հատուկ դիետաներ, որոնց հետևելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ:

Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի: Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը:

Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետևել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

Նշված մեթոդներից բացի կան նաև չինական և ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է և ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը: Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9):

Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա: Երեխայի սեռը պարզելու առումով կան նաև մի շարք տարօրինակ մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝ Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ:

Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ: Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սև, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու: 

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40071

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի