Ալիկ Հայրապետյանը անհետ կորածների 102 իգական սեռի հարազատի է գտել, ներկայացել որպես ադրբեջանցի, խաբել նրանց և մերկ լուսանկարներ պահանջել, հրաժարվելու դեպքում սպառնացել սպանել գերության մեջ գտնվողներին

Ալիկ Հայրապետյանը անհետ կորածների 102 իգական սեռի հարազատի է գտել, ներկայացել որպես ադրբեջանցի, խաբել նրանց և մերկ լուսանկարներ պահանջել, հրաժարվելու դեպքում սպառնացել սպանել գերության մեջ գտնվողներին

Իրավունք Ipress 2021-07-07 22:36:00 600
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hoj_r8fFs.png

iPress.am- Սյունիքի մարզի դատարանում քննվում է մեղադրյալ Ալիկ Հայրապետյանի գործը, որը 44-օրյա պատերազմից հետո սոցիալական ցանցերում որոնել ու գտել է անհետ կորած զինծառայողների իգական սեռի հարազատներին, ներկայացել որպես ադրբեջանցի զինծառայող, կեղծ տվյալներ հայտնել իգական սեռի հարազատներին, սեռական բնույթի լուսանկարներ պահանջել ու շահագործել նրանց, հրաժարվելու դեպքում սպառնացել սպանել գերության մեջ գտնվող իրենց հարազատներին:

Նա սոցիալական ցանցերում գտել է 102 հարազատի, որոնցից մի քանիսը հավատացել է Ալիկ Հայրապետյանին, որն իր օգտահաշվի անունը փոխել է և ներկայացել Ազիզ Մուրադով անունով: Նրա հետ հարազատները նամակագրություն են վարել, իսկ Ալիկ Հայրապետյանը բոլորին տվյալներ է հայտնել, որ անհետ կորած իրենց զինծառայողները ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում են, որոնց հետ ինքը կարող է տեսազանգ կազմակերպել, գտնվում է կապի մեջ:

Հայրապետյանը դրա դիմաց պահանջել է մերկ, սեռական օրգանները ցուցադրող լուսանկարներ, և սպառնացել, որ չուղարկելու դեպքում կսպանի գերության մեջ գտնվող հարազատներին:

Ըստ մեղադրանքի՝ ովքեր հավատացել են Ալիկ Հայրապետյանին, նա կեղծ խոստումներ է տվել առ այն, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, կուղարկի նրանց լուսանկարները, որից հետո ուղարկել է ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքերը, ապա օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին, նրանցից պահանջել, ապա՝ հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել և ծառայություններ մատուցել, այն է՝ սոցցանցերով իրեն ուղարկել սեռական օրգանները ցուցադրող լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Գործով 16 տուժող կա:

Ալիկ Հայրապետյանը մեղադրվում է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործման մեջ: Նախկինում դատված չէ, խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78363

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76536

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40080

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի