Հրապարակվեց Դատարանի որոշումը

Հրապարակվեց Դատարանի որոշումը

Իրավունք Ipress 2023-08-20 10:08:00 621
Հետևեք մեզ՝ Telegram-ում
anna-3_G1JR5.jpg

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։

Հիշեցնենք, որ անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելն անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ), 

239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որը 1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ, 2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից և զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։

Поделиться
Класс
Send
noracin_wmGNr.jpg

Արտառոց դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

jranjatum-4_xn9pp.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

gagik-surenyan_LHOoQ.jpg

Ինչպիսի եղանակ սպասել առաջիկա օրերին

erablur_UufsL.jpg

Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին

nor-orenq_VZM1p.jpg

Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

hivandanoc_fh3eS.jpg

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

aac_YAiHG.jpg

ԱԱԾ-ն հայրարարություն է տարածել

shoxerina_0vcW1.jpg

Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը Փարվանայում. Տեսանյութ

astxagushak_7RPqA.jpg

Ում բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 9-ի համար

rubli-1_xRl5c.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ սահմանեց

gazanjatum-4_sOhgn.jpg

Տեղեկացեք․ Մի քանի օր գազ չի լինելու

luys-chi-linelu-1_heSjX.jpg

Հոսանքազրկումներ կլինեն հարյուրավոր հասցեներում