10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում

Medicine Ipress 2021-10-10 20:05:00 879
Հետևեք մեզ՝ Telegram-ում
10-mahacu-hivandutyun_LqGYY.jpg

Անցյալում աշխարհն ահաբեկած շատ սարսափելի հիվանդություններ դեռևս հաղթահարված չեն։ Աշխարհի տարբեր երկրներում գրանցվում են բռնկումներ, ինչպես նաև դիֆտերիայի, տիֆի կամ ավելի սարսափելի հիվանդությունների համաճարակներ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ Լեպտոսպիրոզը սուր վարակիչ, զոոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի ախտահարմամբ և արտահայտված մկանացավերով: 2012թ. Ֆիլիպիններում գրանցվել է Լեպտոսպիրոզի բռնկում։

Վարակի աղբյուր են հանդիսանում կրծողները, չղջիկները, նապաստականմանները, երկսմբականի կենդանիները, գորշ և սև առնետները, տնային մկները, շները, կատուները, մանր և խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, տնային թռչունները (հավեր, սագեր, բադեր և այլն): 

Լեպտոսպիրոզները հիմնականում փոխանցվում են 3 ուղիներով՝ ջրային, սննդային և շփման:

ՍԻՖԻԼԻՍ Աշխարհի ամենահին հիվանդություններից մեկը կրկին իմաց է տալիս իր մասին ։ ԱՄՆ Նևադա նահանգում՝ մասնավորապես Լաս Վեգասում, կրկին արձանագրվում են սիֆիլիսի բռնկումներ։ Արձանագրված դեպքերի մեծ մասը գրանցվում է արվամոլների շրջանում։

ԿԱՐՄՐՈՒԿ 2000-ականների սկզբին ԱՄՆ-ում հայտարերվեց, որ կարմրուկ հիվանդությունն ամբողջովին վերացել է։ Այնուամենայնիվ, այսօր կարմրուկը հանդիսանում է մանկահասակ երեխաների շրջանում մահվան հիմնական պատճառներից մեկը։ Աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում բռնկումներ։ Միայն պատվաստումն է, որ կարող է կանխարգելել և կանխել հիվանդության տարածումը։

ԴԻՖԹԵՐԻԱ XVI և XVII դարերում դիֆթերիայի հետևանքով գրեթե ոչնչացվել էր Պիրենեյան թերակղզին։ ԱԿԴՓ պատվաստանյութի շնորհիվ այսօր կարծես մոռացել ենք դիֆթերիայի մասին։ Այնուամենայնիվ, վերջերս ահագնացող հակապատվաստումային շարժումը շատ հիվանդություններին տալիս է երկրորդ հնարավորություն։ Այսօր տարբեր երկրներում արձանագրվում են դիֆթերիայի դեպքեր։

ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ Սուր աղիքային ինֆեկցիա է, որը բնութագրվում է ինտոքսիկացիայով, բակտերեմիայով, լյարդի և փայծախի մեծացմամբ, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարմամբ։ Որովայնային տիֆը հատկապես վտանգավոր է խիտ բնակեցված զարգացող երկրներում։

ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է, մինչդեռ պոլիոմիելիտը շարունակում է շրջանառվել Հարավային Ասիայում և Նիգերիայում։ Ուկրաինային նույնպես սպառնում է պոլիոմիելիտի տարածումը, քանի որ երկրում պատվաստված է մանկահասակ բնակչության միայն կեսը։

ԲՈՒԲՈՆԱՅԻՆ ԺԱՆՏԱԽՏ Ժանտախտը՝ հատուկ վտանգավոր կարանտինային, վարակիչ հիվանդություն է, որն արտահայտվում է ինտոքսիկացիայի երևույթներով, մաշկի, ավշային հանգույցների, թոքերի և այլ օրգանների ախտահարմամբ:
Վարակի հիմնական փոխանցողներ են վարակված կրծողների վրա ապրող էկտոմակաբույծները, հատկապես՝ լվերը: Շատ կարևոր նշանակություն ունի էնդեմիկ և էպիդեմիկ երկրներից ժանտախտի ներթափանցման կանխարգելումը:

ԲՈՐ (LEPRA)

Բորը քրոնիկական գրանուլոմատոզային վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Micobacterium leprae-ից և ախտահարում է մաշկը, լորձաթաղանթները, շնչուղիները և ծայրամասային նյարդային համակարգը:
Համարվում է մարդու ամենահին հիվանդություններից մեկը:

Հիվանդությունն ավելի մեծ տարածում ունի արևադարձային երկրներում, ինչը կապված է այդ վայրերի սանիտարահիգիենիկ պայմանների, կենցաղային սովորույթների և անբավարար սոցիալ-տնտեսական գործոնների հետ: Վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը, հարուցիչը մարդու օրգանիզմից դուրս ոչ մի կենդանու մոտ չի հայտնաբերվում: Մարդիկ բորով կարող են հիվանդանալ բոլոր տարիքներում, տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ, քան կանայք։

ԴԵՆԳԵ ՏԵՆԴ ԴԵՆԳԵ տենդը փոխանցողով պայմանավորված արևադարձային հիվանդություն է: Դենգե հարուցող վիրուսները 4 շճատիպի են, հիվանդության աղբյուր են հանդիսանում հիվանդ մարդը, կապիկները և չղջիկները։

Դենգե տենդի փոխանցողը՝ Aedes aegypti ցեղի մոծակներն են։ Հիվանդությունը տարածված է արևադարձային և մերձարևադարձային տարածաշրջաններում։ Հանդիպում է Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Օվկիանիայում և Կարիբյան ավազանում։ Հիվանդությունն ի հայտ է գալիս մոծակի խայթոցից 3-14 օրվա ընթացքում։ Ռիսկային խմբերն են երեխաները և մեծահասակները։

ԽՈԼԵՐԱ Խոլերան սուր, խոլերային վիբրիոններով հարուցվող, անթրոպոնոզ ինֆեկցիոն հիվանդություն է, հարուցչի ֆեկալ-օռալ փոխանցման մեխանիզմով, դեհիդրատացիայի և դեմիներալիզացիայի զարգացմամբ ջրային փսխման և լուծի հետևանքով: Խոլերայի բռնկումներ արձանագրվում են Եմենում։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40068

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի