Փաշինյանը՝ սահմանին տեղի ունեցող բախումների, զոհերի և վիրավորների մասին

Փաշինյանը՝ սահմանին տեղի ունեցող բախումների, զոհերի և վիրավորների մասին

Բանակ Ipress 2022-08-04 13:16:00 4566
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pasinyan-sahman_Xlbgj.jpg

Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն: Օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին:

«Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հենց այդ տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց այն մասին, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

«Եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատ օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են 2020 թվականի նոյեմբերից, ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծեմների հասնելու համար ու հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել:  Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաեւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա:»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Поделиться
Класс
Send
Life 122256

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76263

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38901

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30990

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի