Մաhամերձ վիճակում ինձ դիրքերից իջեցրել է եղբայրս, ամենածանրը հենց նրա համար էր

Մաhամերձ վիճակում ինձ դիրքերից իջեցրել է եղբայրս, ամենածանրը հենց նրա համար էր

Բանակ Ipress 2024-04-28 22:49:00 2568
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arman-avanesyan_7m8wn.jpg

«Վիրավորում ստանալուց հետո շատ բան չեմ հիշում, իսկ վիրահատություններից հետո առավել շատ հիշողության կորուստ ունեմ։ Մեր գյուղացիների հետ դիրքերում էինք, ինձ հետ նաև փոքր եղբայրս էր՝ 19 տարեկան Արայիկը։ Ես իր մասին էի մտածում, ինքը՝ իմ։ Ասում էի՝ «մեծ եղբորս զոհվելուց հետո հանկարծ մի բան չպատահի, իսկ լինելու դեպքում, թող, ինձ հետ լինի»»,- MediaHub-ին պատմում է Արթուր Ավանեսյանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմում Թալիշի «Արցախ» աղբյուրի մոտ անմահացել է նրա ավագ եղբայրը՝ Արման Ավանեսյանը։ 3 տարի անց՝ դարձյալ սեպտեմբերին, պատերազմ էր։ Դիրքերում այս անգամ 2 եղբայրներով էին։ Թշնամու զորքը մեծաքանակ էր, մարտերը՝ անդադար։ Արթուրն ասում է՝ դիրքերը գյուղից հեռու չէին, ուստի ամեն կերպ պետք էր պաշտպանել և՛ Ավդուռը, և՛ խաղաղ բնակչությանը։ 

«Ես  վերցրեցի ինձ ամրակցված PK-ն ու դիրքավորվեցի խրամուղում։ Երկար մարտերից հետո, երբ ադրբեջանցիները նկատել են իմ տեղը՝ «մինամյոտի» ուղիղ նշանակետով կրակել են իմ վրա։ Ես միայն հիշում եմ, որ գոռում էի այնտեղ, օգնություն էի խնդրում»,- 7 ամիս առաջ գլխով անցածն է վերհիշում 21-ամյա Արթուրը։ 

Դիրքերից նրան մահամերձ վիճակում գրկի մեջ իջեցրել է կրտսեր եղբայրը՝ Արայիկը, այնուհետև նրան գյուղապետի մեքենայով տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ 

«Ամենածանրը հենց Արայիկի համար էր, որ  ինձ տեսել է մահամերձ վիճակում։ Մարտունիում ինձ առաջին օգնություն են ցուցաբերել, այնտեղից՝ տեղափոխել Ստեփանակերտ, ավելի ուշ՝ Երևան։ Ես անգիտակից վիճակում էի։ Ու երևի դա է պատճառը, որ հիմա ողջ եմ, թե չէ գիտակցումը, որ ծնողներս, քույրս ու եղբայրս Արցախում են, անելանելի վիճակում, գուցեև չապրեի»,- ասում է նա։ 

Պատերազմն Արթուրից խլել է վերջույթներն ու տեսողությունը, բայց ոչ ապրելու կամքը։ Նրա աջ ոտքն անդամահատել են, ձախը՝ ծնկից ներքև հավաքել երկաթներով։ Բժիշկներն ասել են, որ 6 ամիս պետք է մնա անկողնային վիճակում, և եթե աճ չլինի, ձախ ոտքը ևս պետք է հեռացնեն։ Բացի այդ, աջ աչքը չի տեսնում։  

«Բայց ապրում եմ, ու այն հավատն է ապրեցնում, որ թեկուզ մի ոտքով կամ հենասայլակով, պիտի դուրս գամ անկողնային վիճակից»։

Երևան տեղափոխվելուց հետո ճակատագիրը ևս մեկ հարված է պատրաստել Ավանեսյանների ընտանիքի համար։ Այս տարվա փետրվարին ինֆարկտից մահացել է Արթուրի հայրը։ Տան ամբողջ հոգսն ու ծանրությունն այժմ մոր՝ Գայանեի ու եղբոր՝ Արայիկի ուսերին  է։

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78279

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76326

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 39219

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի