Վարորդների նկատմամբ տուգանքները կխստացվեն. նոր փոփոխություններ

Վարորդների նկատմամբ տուգանքները կխստացվեն. նոր փոփոխություններ

Իրավունք Ipress 2022-08-17 20:28:00 285
Հետևեք մեզ՝ Telegram-ում
varordner-tugankner_YhlNh.jpg

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատժամիջոցները կխստացվեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածով ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու համար սահմանված 25 հազար դրամ տուգանքի չափը կկրնապատկվի՝ հասցնելով 50 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները ոռոգման նպատակով օգտագործելու, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելու, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու, ինժեներականշինությունների վնասման և աղտոտման համար՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` կնշանակվի 80 հազար դրամի չափով: Իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 40 հազար դրամ։

Բացի այս, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը, այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու, ինքնակամ ճանապարհային նշաններ, արգելապատնեշների տեղադրելը կամ ապամոնտաժելը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով կամ բաժանարար գոտիով անասուններ քշելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ 10 հազար դրամից 20 հազար դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հիսունից հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։
Իսկ նախատեսված արարքը, որն անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝պատժվում է տուգանքով՝ 20 հազար դրամից 30 հազար դրամի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Իսկ եթե նույն արարքը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նշենք նաեւ, որ նույն արարքը եթե անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։

Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար՝ կնշանակվի տուգանք 10 հազար դրամի չափով։

Նշենք, որ վերջին 10 տարիներին Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է. եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թվականին այն հասել է 348-ի, իսկ 2021 թվականին՝ 367։

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ արձանագրվել են ճանապարհային նշանները փակելու, հանելու, անօրինական նշաններ տեղադրելու կամ ճանապարհային նշանների գողության, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր։ Օրինապահ մարմինների կողմից բազմաթիվ դեպքեր են բացահայտվել նաև, երբ գողացված ճանապարհային նշանները վերջիններիս կողմից օգտագործվել են կենցաղային նպատակներով, հատկապես գյուղերում։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76536

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40071

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի