ՏԵՍԱՆՅՈւԹ. Սպիտակցի Հայկոն երգել է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար. հավաքույթ կառավարական առանձատանը. «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈւԹ. Սպիտակցի Հայկոն երգել է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար. հավաքույթ կառավարական առանձատանը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն Ipress 2022-07-19 10:39:00 2358
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spitakci-hayko-pashinyan_ySEOM.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարական առանձնատանը պատգամավորների համար նախարձակուրդային հավաքույթ-խնջույք է կազմակերպել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Տեղեկացանք, որ վարչապետի հրավերքին մասնակցածները ոչ թե քաղաքական կամ պետության հետ կապված հարցեր են քննարկել, այլ խոսել են 8-րդ գումարման խորհրդարանի մեկամյա աշխատանքների մասին, ամփոփել մեկ տարին, ներկայացրել, թե սեպտեմբերին ով ինչ առաջարկով է պատրաստվում օրենսդիր աշխատանքի գնալ:

«Ժողովուրդ» օարթերթին հայտնի դարձավ, որ երեկոյին հատուկ կենացասացներ չեն եղել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկ-երկու անգամ կենաց խմել, մյուսները, այսպես ասած, ազատ ոճի մեջ ժամանց են ապահովել՝ մի մասը՝ սուրճ-թեյ, մի մասը՝ «խորովածային», մի ուրիշ մասն էլ «նարդի խաղալու» ֆորմատի մեջ են շփվել մեկմեկու հետ:

Մեզ փոխանցեցին նաեւ, որ երեկոն անցել է երաժշտական մթնոլորտում. պաշտոնյաների համար երաժշտական մի քանի խմբեր են երգել, այդ թվում՝ նաեւ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, որի որդին, ի դեպ, ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
Life 122085

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 40812

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35604

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32745

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի