Եթե շարունակվի այլասերվածության տարածումը, չեմ բացառում, որ մի քանի Յանիկյաններ լինեն առաջիկայում. ԱՍԱԼԱ-ի մարտիկ

Եթե շարունակվի այլասերվածության տարածումը, չեմ բացառում, որ մի քանի Յանիկյաններ լինեն առաջիկայում. ԱՍԱԼԱ-ի մարտիկ

Հարցազրույց Ipress 2019-09-05 22:01:00 864
Հետևեք մեզ՝ Telegram-ում
fupaoloi4keucecjhhyq_77SWx.jpg

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հոգեհայր, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին iPress.amը զրուցել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ Պաշտպանության, այնուհետև պետնախարար Վազգեն Սարգսյանի օգնական, ՀՀ ՊՆ պահեստազորի մայոր Մարտիրոս Ժամկոչյանի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 5-ին, Գուրգեն Յանիկյանի մասունքները 2-րդ անգամ հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին հողին:

Պարո՛ն Ժամկոչյան, կարելի է ասել՝ Սողոմոն Թեհլերյանից հետո Գուրգեն Յանիկյանն առաջինն էր, որն իր զարկով փորձեց հայության մեջ արթնացնել պահանջատիրոջ ոգին, մի փոքր կպատմե՞ք նրա մասին:

-Սողոմոն Թեհլերյանից 50 տարի հետո նորից զարկի ձայն լսեցինք, ես կասեի զանգի՛ ձայն էր դա, որն արթնացնում էր մեր ժողովրդին: Գուրգեն Յանիկյանը զինյալ ազատագրական պայքարի հիմքը դրեց և 20-րդ դարի լավագույն զինյալ պայքարողներից մեկը եղավ: Գուրգեն Յանիկյանի՝ դիվանագետներին զգետնելուց 2 տարի հետո, ԱՍԱԼԱ-ն ոտքի կանգնեց և մի շարք գործողությունների շնորհիվ հայ ժողովուրդը սկսեց հետևել իր դատին:  Մինչ այդ մեր Ցեղասպանության մասին բոլորը հիշում էին միայն ապրիլի 24-ին, միայն այդ ժամանակ էին հիշում, որ հայը դատ ունի, հարց ունի, խնդիր ունի: Ի վերջո՝ մենք հասանք նրան, որ ողջ սփյուռքը, այնուհետև աշխարհը սկսեց մեր մասին խոսել, մամուլն անընդհատ անդրադառնում էր մեզ: Ես կասեի՝ մեր շարժումը մի ճանապարհ բացեց, որն ստիպողաբար տանում էր ճանաչման: Ուրիշ ճար չկար, մենք 60 տարի խաղաղ կերպով տանում էինք դա և ոչ մի ձայն չկար: Մեր գործողությունների միջոցով ճանապարհ բացվեց միջազգային դիվանագիտության դպրոցներում՝ մեր մասին խոսելու: Այո՛, մեզ ասում էին ահաբեկիչներ, բայց դա մեզ չէր խանգարում: Մենք գիտեինք մեր չափանիշներն ու երբեք չէինք անցնում դրանցից:

Գուրգեն Յանիկյանի աճյունը երկրորդ անգամ հուղարկավորեցինք Եռաբլուրում: Բոլորս էլ գիտենք, որ երկար տարիներ շատերը փնտրել են նրա աճյունը և չեն գտել: Արդեն կարող եմ հանգիստ ասել, որ իր ցանկություններից մեկը կատարվեց՝ նա հանգչում է հայոց հողի վրա:   Գուրգեն Յանիկյանի արած գործողությունը սիրտն էր, մենք նրան ենք հետևել: Ես շատ բարեկամներ ունեի, որոնք հայ էին, բայց երբեք չէին հետաքրքրվել հայկական դատով, ու սկսեցին ուսումնասիրել, սկսեցին երեխաներին հայկական դպրոցներ տանել: Շատ երկրներ, չնայած ահաբեկչի պիտակավորմանը, մեզ հարգում էին: Օրինակ՝ Ֆրանսիայում մենք մի շարք գործողություններ էինք իրականացրել, բայց այդ երկիրը մեզ հետ հաշվի էր նստում, չեմ ասում՝ եղբայրություն էր անում, բայց վերաբերմունքն այլ էր:

Անձամբ ճանաչե՞լ եք Գուրգեն Յանիկյանին, ո՞վ էր նա Ձեզ համար:

-Անձամբ չեմ ճանաչել, նրա դատին էի ակտիվորեն հետևում: Այդ ժամանակ դեռ փոքր էի և Ալեք Ենիգոմշյանի ու մյուս տղաների հետ թերթերից կարդում էինք նրա մասին տպվող բոլոր նորությունները: Իսկ հետո, երբ գաղտնի բանակը մեջտեղ եկավ, մենք ավելի շատ սկսեցինք իրեն ընդունել, որպես մեր հոգևոր հայր: Մեր և նրա պայքարը նույն կերպ էր՝ թուրք դիվանագետներ զգետնելը, թուրքական պետական շահերի դեմ պայքարելը, քանի որ նրանք միշտ ժխտողական քաղաքականություն էին վարում և առ այսօր նույն կերպ են շարունակում:  Թուրքական ղեկավարությունը, նույնիսկ կղերականներն այսօր ծաղրում են հայերին: Նրանք ասում են. «Սպասե՛ք, մենք դեռ չենք վերջացրել, դեռ շարունակելու ենք (Ցեղասպանության մասին է խոսքը. խմբ):

Երբ ես գաղտնի բանակում էի և արդեն գնալով հայտնի էինք դառնում,  Գուրգեն Յանիկյանն իր հայտնի ուղերձը հղեց, հենց առաջին օրից լսել եմ դա:

Գուրգեն Յանիկյանի կենսագրության մեջ նշված է, որ, չնայած ցմահ դատապարտմանը, մի քանի տարի հետո ազատ է արձակվել, իսկ դրանից 2 ամիս անց հիվանդության պատճառով մահացել է: Իրապես հիվանդությու՞նն էր մահվան պատճառը: 

-Այո, նա իրոք ծանր հիվանդ էր, և բանտում մնալու տարիներին է՛լ ավելի խորացավ նրա հիվանդությունը: Նա մահացավ հիվանդանոցում, ազատության մեջ:

Իսկ ի՞նչ վիճակում է այսօր ԱՍԱԼԱ-ն:

-ԱՍԱԼԱ-ն այս պահին սառեցված վիճակում է, քնած չէ: Տեսեք, 2001թ  համաշխարհային ահաբեկչությունը եղավ և բոլորն սկսեցին ահաբեկիչների անունները հերթով տալ, իսկ ԱՍԱԼԱ-ն չկար այդ ցանկում: Թուրքերն ուզում էին մտցնել մեր անունը, բայց մյուսներն ասացին, որ ԱՍԱԼԱ-ն չկա, ինչու պիտի մտցնեն: Ես ասում եմ՝ ԱՍԱԼԱ-ն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Հայկական Հարցը կա: Աստված մի արասցե, եթե մեր երկիրը գտնվի վատ վիճակում, համայն հայությունը կգա այստեղ, պիտի պայքարենք ու պիտի զոհաբերվենք գործի համար, երկիրը պաշտպանելու համար: Հիմա մնում է ապագա սերնդին դաստիարակել: Ապագա սերունդն այս պահին շեղվում է շատ բաներից, իսկ Գուրգեն Յանիկյանի նման մարդկան արարքների մասին հիշելը և հիշեցնելը մեկնարկի նման բաներ են, որք անհրաժեշտ են այս սերունդին: Օրինակ իմ տղան 10 տարեկան է, նա Եռաբլուրում անընդհատ հարցեր էր տալիս և ես նրան պատմում ու բացատրում էի Յանիկյանի մասին, դա իր հիշողության մեջ պիտի մնա: Նույնն  էլ լրատվական ծառայություններին ու իմ մտերիմներին եմ պատմում, քանի որ Յանիկյանը դա չի արել իր հաճույքի համար: Նա իր մոր հետ միասին տեսել է, թե ինչպես են կտրում եղբոր պարանոցը, դաժանաբար սպանում նրան: Նա, հստակ գիտակցելով այդ ամենը, կրթվեց, գնաց տարբեր երկրներ ուսումը խորացնելու: Ողջ ընթացքում այդ վրեժն իր հոգում էր պահում, որն ի վերջո ճիչի պես արտահայտվեց:

Պարո՛ն Ժամկոչյան, մեր զրույցի սկզբում նշեցիք, որ Գուրգեն Յանիկյանի արարքը ազդակ էր, այնուհետև խոսեցինք երիտասարդության մասին, որը, ըստ Ձեզ, այլ կողմ է շեղվում, հնարավո՞ր է՝ առաջիկայում հաջորդ Գուրգեն Յանիկյանի անհրաժեշտությունը լինի: 

-Ես չեմ բացառում, չեմ կարող ասել՝ 3-րդ, թե 4-րդը պետք կգա, բայց եթե այսպես շարունակվի տարածվել այլասերվածությունը, և որոշները կրկին ապազգային հողի վրա սկսեն ինչ-որ բաներ տարածել՝ սերունդներին փչացնելու նպատակով, ապա չեմ բացառում, որ մի քանի Յանիկյաններ լինեն առաջիկայում: Մեր հայկական գենն ավելի ուժեղ է, քան այդ այլասերվածները: Վստահ եմ, որ անընդատ փորձելու են, բայց չեն հաջողելու այլասերել, ես խորհուրդ կտամ ապագա սերնդին, որ այդ բանում չսխալվեն: Իհարկե, շատերն ընկել են իրենց շահույթի հետևից, գրանտներ են ստանում և այլն, նրանց էլ խրատ կտամ, որ հեռանան և չմնան այստեղ: Սա երկար չի տևելու:

Իսկ ԱՍԱԼԱ-ն կգործի՞ այդ դեպքում:

-Ամեն մարդ այդ ժամանակ ԱՍԱԼԱ կլինի:

Այսինքն՝ ինչպես տարիներ շարունակ պայքարել եք Հայոց Ցեղասպանության ճանաչման համար, այնպես էլ կպայքարեք այլասրեությա՞ն դեմ, որն արդեն իսկ ակնհայտ է դառնում:

-Այո՛, իհարկե: Գուրգեն Յանիկյանն էլ, ոչ մի խմբի և կուսակության անդամ չէր, բայց արեց այդ գործը:  Նույն կերպ էլ այդ ժամանակ բոլորն ԱՍԱԼԱ կդառնան: Ես նորից եմ կրկնում՝ այդ գրանտակերները թող զերծ մնան նման քայելերից ու հեռանան այստեղից..

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

Поделиться
Класс
Send
Life 122118

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 42087

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Իրադարձային 35847

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32748

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի