Շրջափակման պայմաններում ամուսնացած Գոռը զոհվել է սեպտեմբերի 19-ին. Ուզում էր երեք երեխա ունենալ, անգամ անուններն էր որոշել

Շրջափակման պայմաններում ամուսնացած Գոռը զոհվել է սեպտեմբերի 19-ին. Ուզում էր երեք երեխա ունենալ, անգամ անուններն էր որոշել

Բանակ Ipress 2023-10-19 10:51:00 381
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img9038_DZ0Yf.jpeg

 Գոռի ու Անիի համատեղ կյանքը տևեց ընդամենը 5 ամիս․․․ Սեպտեմբերի 19-ին ավելի քան 3,5 ժամ կատաղի կռիվ տալով ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների դեմ, Գոռը՝ մարտական ընկերների հետ, պահեց առաջնագիծը՝ հնարավորություն տալով Ճանկաթաղից տարհանել բնակչությանը։

«Ասում էր, որ շատ վտանգավոր դիրք է իրենցը, շրջափակելու հավանականությունը մեծ է, փաստորեն՝ ճիշտ էր երեխես․․․ 44 օր դիմացավ, ամենաթեժ կետերում կռվեց, բայց հրաշքով փրկվեց, էս անգամ չդիմացավ․․․ 44 օր շարունակ երբ զանգում էր, ասում էր՝ ես լավ եմ, հանգիստ եղեք, մենակ թե դուք լավ լինեք։ Հետո ենք իմացել, թե ինչ թեժ տեղերում է կռվել, ոնց է շրջափակումից դուրս եկել։ Հիմա էլ ասում էր, որ կուտակումներ կան․ բոլորս գիտեինք, որ լարված, բայց ինքը մեզ միշտ հանգստացնում էր»,-«Փաստինֆո»-ին պատմում է Գոռ Ղուկասյանի տատիկը՝ տիկին Մելսիդան։

Գոռը 21 տարեկան էր․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ծառայության էր անցել ԱԱԾ զորքերում։ Անիի հետ 2023թ․ ապրիլի 21-ին էին ամուսնացել, բայց նրանց սերն ավելի քան վեց տարվա պատմություն ունի։

«2017թ․ մարտի 21-ից սկսեցինք հանդիպել։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։ Եթե մի օր շուտ էի դուրս գալիս դասից, էլի մեր դասարանի դռան առաջ կանգնած էր լինում․․․ 2023 թվականի ապրիլի 21-ին՝ շրջափակման պայմաններում, ամուսնացանք։ Գանձասարում էինք ուզում պսակադրվել, բայց քանի որ վառելիք չկար, Ստեփանակերտի եկեղեցում պսակադրվեցինք․․․ Գոռս միշտ ասում էր՝ երկու երեխան քիչ է, առնվազն երեքը պիտի ունենանք․․ Անգամ անունններն էինք որոշել․․․»,-հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է Անին։
Գոռի հետ վերջին անգամ կինն ամսի 19-ին՝ ժամը 13։00-ին է խոսել։ Հարավ գյուղից եկող լուրերը տագնապալի էին, ուզում էր հասկանալ՝ ինչ վիճակ է Գոռենց մոտ։

«Տելեգրամով գրեցի, որ Հարավի երեխաներին դպրոցից տուն են ուղարկել, մարդիկ նկուղներ են իջել։ Գրեց՝ տեղյակ եմ, դու գործի տե՞ղն ես, ասացի՝ հա․․․ Էդքանն էր։ 13։09 խփեցին, իջանք նկուղ, մի կերպ կապ գտա, գրեցի՝ մի բան գրի, որ իմանամ վիճակդ ոնց ա, բայց էլ տեղ չհասավ գրածս, ոչ էլ պատասխան ստացա։ Դրանից հետո բոլոր նամակներս անպատասխան մնացին․․ Բայց էլի ինձ հույս էի տալիս, որ գուցե հեռախոսն է մի տեղ գցել․․․»,-ասում է կինը։

Գոռի զոհվելու լուրը հաարզատները հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին են իմացել։ Հայրը փրկարար ծառայություն էր աշխատում։ Տիկին Մելսիդան պատմում է՝ տղաս ամեն օր ասում է՝ քանի-քանի տղաների ենք գտել ու մարմինները հանձնել ծնողներին, ո՞վ կմտածեր, որ ստիպված եմ լինելու իմ որդուն էլ փնտրել․․․

«Ով մարտի է նետվում, հազվադեպ է ողջ մնում՝ էն էլ հիմա, երբ ամեն տեղից կրակ են թափում՝ օդից, հրետանիով, եսիմ ինչով․․․ Իրենց ուղղությամբ էլ թեժ մարտեր էին։ Երեք տարի ա՝ էն արնախումների (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ) աչքը հանքի վրա է, դրա համար էլ ամեն կերպ ուզում էին կտրել, հասնել հանքին։ 44-օրյային էլ մեր գյուղը՝ Թաղավարդն էին ուզում ամբողջությամբ վերցնել։ Նոյեմբերի 9-ին, իբր, հրադարար էր, բայց մինչև ամսի 13-ը կռիվը շարունակվել է Թաղավարդում։ Գոռս էլ, տղաս էլ, քրոջս տղաներն էլ բոլորն էնտեղ էին, փորձում էին գյուղը պահել»,-ասում է տիկին Մելսիդան ու կրկին ավելացնում՝ էն ժամանակ թոռս դիմացավ, հետո ամուսնացավ․ երջանիկ ապրում էին, բայց դա էլ կարճ տվեց․․․

Գոռի մարմինը փրկարարները հանել են երրորդ օրը․ սեպտեմբերի 25-ին մարմինը տեղափոխվել է Հայաստան։ Հարազատները երկու օր ճանապարհին են եղել։ Սեպտեմբերի 30-ին Գոռ Ղուկասյանը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ իր հետ տանելով անկատար մնացած բազմաթիվ երազանքներ ու նպատակներ․․․ Գոռի հարազատները, կորցնելով նաև տունը՝ 2020թ․ Թաղավարդում, հետո էլ՝ Ստեփանակերտում, 11 հոգով այժմ ապրում են Երևանում վարձակալած մի բնակարանում․․․

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40065

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի