Նոր մանրամասներ են հայտնի Ժորա Կարապետյանի մահվան դեպքից

Նոր մանրամասներ են հայտնի Ժորա Կարապետյանի մահվան դեպքից

Բանակ Ipress 2024-03-29 22:20:00 618
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zincarayox-jora-karapetyan_yZ5JL.jpg

Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են:

Մասնավորապես, 2023թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել էր ինքնասպանության փորձ։ Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ, սակայն, հաջորդ օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, մահացել է։

Դեպքի առթիվ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հավաքված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողների և Ժորա Կարապետյանի միջև, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձևավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ:

Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով։

Համածառայակիցների ներկայությամբ լինելով հոգեբանորեն ընկճված և անելանելի վիճակում՝ Ժորա Կարապետյանը, 2023թ. օգոստոսի 10-ին՝ Ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում, իր պարտականությունները կատարելու ժամանակ, նույն դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով գլխի շրջանում արձակել էր կրակահերթ և ինքն իրեն պատճառել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակիցներին: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40065

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի