Հրապարակվել է նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը

Հրապարակվել է նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը

Life Ipress 2024-02-05 20:24:00 459
Հետևեք մեզ՝ Telegram-ում
noracin_NIlNK.jpg

Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները, հայտնում են Վիճակագրական կոմիտեից:

Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար 52 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները: Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ (1251), Նարեկ, Հայկ, Մարկ, Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո:

Поделиться
Класс
Send