«Կապիկի ծաղիկ» համավարակի դեպքերը կտրուկ ավելացել են, մահերի քանակը՝ նույնպես

«Կապիկի ծաղիկ» համավարակի դեպքերը կտրուկ ավելացել են, մահերի քանակը՝ նույնպես

Medicine Ipress 2022-08-27 13:06:00 846
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kapiki-cagik-1fckkd_AJ-9S.jpg

Աշխարհի ավելի քան 90 երկիր, որտեղ կապիկի ծաղիկը համարվում է ոչ էնդեմիկ, հայտնել է հիվանդության դեպքերի գրանցման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ողջ աշխարհում կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցում է 46 հազար 300-ը։ Երկրներ, ինչպիսիք են Կուբան, Էկվադորը, Հնդկաստանը, Բրազիլիան, հայտնել են մահվան առաջին դեպքերի մասին։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություն է, որի ախտանշանները նման են մարդու ծաղիկ վիրուսային հիվանդության ախտանշաններին, սակայն ի տարբերություն վերջինիս՝ կապիկի ծաղիկ հիվանդության ընթացքն ավելի թեթև է ընթանում: Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն, ուժեղ արտահայտված ցան, որը կարող է անհարմար ու ցավոտ լինել:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 6-13 օր է, սակայն որոշ դեպքերում կարող է 5-21 օր տևել: Կապիկի ծաղիկը համարվում է ինքնուրույն բուժվող հիվանդություն, որի ախտանիշներն անցնում են 2-4 շաբաթվա ընթացքում:

Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին: Միայն 1970 թվականին հիվանդությունը հայտնաբերվեց մարդու մոտ. վարակը հաստատվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ մանկահասակ երեխայի մոտ:

Կապիկի ծաղիկը մարդկանց միջև փոխանցվում է սերտ շփման միջոցով՝ շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման հետևանքով։

Поделиться
Класс
Send
noracin_wmGNr.jpg

Արտառոց դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

jranjatum-4_xn9pp.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

gagik-surenyan_LHOoQ.jpg

Ինչպիսի եղանակ սպասել առաջիկա օրերին

erablur_UufsL.jpg

Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին

nor-orenq_VZM1p.jpg

Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

hivandanoc_fh3eS.jpg

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

aac_YAiHG.jpg

ԱԱԾ-ն հայրարարություն է տարածել

shoxerina_0vcW1.jpg

Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը Փարվանայում. Տեսանյութ

astxagushak_7RPqA.jpg

Ում բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 9-ի համար

rubli-1_xRl5c.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ սահմանեց

gazanjatum-4_sOhgn.jpg

Տեղեկացեք․ Մի քանի օր գազ չի լինելու

luys-chi-linelu-1_heSjX.jpg

Հոսանքազրկումներ կլինեն հարյուրավոր հասցեներում