Լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում զոհված երկու հերոսների եղբայրն ու քույրը

Լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում զոհված երկու հերոսների եղբայրն ու քույրը

Life Ipress 2024-02-15 11:53:00 369
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zohvac-herosner_NXBIk.jpg

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի եղբայրն ու քույրը։

Տեղեկությունը հայտնում է Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը»,– նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընտանիքներին այցելել են և շնորհավորել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Поделиться
Класс
Send