Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել

Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել

Բանակ Ipress 2023-08-19 09:50:00 597
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zinvor_u3-U7.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 11-ին Արարատի զորամասում ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանին սպան բռնել էր թմրանյութ օգտագործելիս, ապտակել էր ու նշանակել ծառայողական քննություն։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննության ժամանակ զինվոր Գրանիկ Խնկոյանը անուններ է տվել, թե ով կամ ովքեր են օգտագործել թմրանյութը։

Ավելին՝ զինվորը ինքնասպանությունից առաջ արտահայտություն էր արել. «Թույլ չեմ տա իմ ծնողը իր գլուխը կախի սրանց մոտ»։ Արդյոք մայորի ապտակը զինվորին դրդեց վերջ տալ կյանքին, թե նրա հետ թմրանյութ օգտագործած ծառայակից ընկերները «հաշիվ պահանջեցին»՝ դժվար է ասել: Հուսանք՝ քննությունը կպարզի:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օգոստոսի 11-ին ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանի դեպքով մեղադրանք է առաջադրվել, ու տնային կալանքի տակ է պահվում ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ-ն՝ առերևույթ հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելու համար։

Նկատենք՝ նախաքննական մարմինը չէր հրապարակել, թե ինչու էր մայորը բռնության ենթարկել զինվորին, մինչդեռ ակնհայտ է, որ սպան զինվորների գործողությունների մասով խայտառակ բացահայտում է արել ու ընքացք տվել։ Ինչո՞վ են զբաղված ՀՀ իրավապահ մարմինները, երբ զորամասերում զինվորները թմրանյութ են օգտագործում, ինչո՞վ են զբաղված Զինվորական դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, երբ սպան զինվորին սթափեցնող ապտակ է տալիս, ու մյուսները երևույթը արմատախիլ անելու համար անգործության են մատնված»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78276

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76314

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 39147

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի