ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է բերման ենթարկվել «օրենքով գող» Պզոն. մանրամասներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է բերման ենթարկվել «օրենքով գող» Պզոն. մանրամասներ

Իրավունք Ipress 2022-11-02 19:11:00 759
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pzo_8Umkc.jpg

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ:

Տվյալներն իրացվեցին նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։

Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ՝ ծալովի դանակներ։

Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Поделиться
Класс
Send
noracin_wmGNr.jpg

Արտառոց դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

jranjatum-4_xn9pp.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

gagik-surenyan_LHOoQ.jpg

Ինչպիսի եղանակ սպասել առաջիկա օրերին

erablur_UufsL.jpg

Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին

nor-orenq_VZM1p.jpg

Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

hivandanoc_fh3eS.jpg

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

aac_YAiHG.jpg

ԱԱԾ-ն հայրարարություն է տարածել

shoxerina_0vcW1.jpg

Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը Փարվանայում. Տեսանյութ

astxagushak_7RPqA.jpg

Ում բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 9-ի համար

rubli-1_xRl5c.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ սահմանեց

gazanjatum-4_sOhgn.jpg

Տեղեկացեք․ Մի քանի օր գազ չի լինելու

luys-chi-linelu-1_heSjX.jpg

Հոսանքազրկումներ կլինեն հարյուրավոր հասցեներում