«Իմ ձեռքով գրել և դիերի պարկերի վրա ամրացրել եմ իրենց անուն ազգանուններն ու մեր հեռախոսահամարները»

«Իմ ձեռքով գրել և դիերի պարկերի վրա ամրացրել եմ իրենց անուն ազգանուններն ու մեր հեռախոսահամարները»

Բանակ Ipress 2024-02-21 12:13:00 306
Հետևեք մեզ՝ Telegram-ում
covinar-kamo_t7E5a.jpg

«Մեր հայրենիքը սիրելու համար շատ թանկ վճարեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հաթերքի բնակիչ Ծովիկ Գրիգորյանը։ Նրա ամուսինը՝ Կամո Բաղիրյանը զոհվել է ուղիղ 5 ամիս առաջ, Արցախի դեմ սկսված Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ։ Ծովիկի հետամուտ լինելու արդյունքում նրա մարմինը գտնվել է ավելի ուշ և տեղափոխվել Հայաստան։ 

«Մենք ամուսիններով ծառայել ենք պաշտպանության բանակում։ Կամոն ավագ լեյտենանտ էր։ 2009 թվականին պայմանագրային հիմունքներով անցել էր ծառայության։ Նախքան 44-օրյա պատերազմը, վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, վերադարձել Արցախ։ Սիրում էր ռազմական գործը, այդ իսկ պատճառով ծառայում էր առաջնագծային ստորաբաժանումում»,- պատմում է կինը։

Որպես պայմանագրային ծառայող Կամո Բաղրյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, արդեն որպես  հրամանատար Հաթերքի զորամասում էր։  Այստեղ նա ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։ Մարտական խնդիրներն ու ծառայողական պարտականությունները հմտորեն կատարելու համար, 2022-ին նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։

«Կամոն սիրում էր հայրենիքը, հատկապես Արցախի լեռներն էր սիրում։ Նա շատ փոքր է եղել, երբ նրա ընտանիքը Մինգեչաուրից գաղթել ու հաստատվել է նախ Հրազդանում, այնուհետևԴրմբոնում։ Ամուսնանալուց հետո նա տեղափոխվել էր Հաթերք։ Համատեղ կյանքում ունեցել ենք  2 աղջիկ, մեր բոլոր երազանքները կապված էին նրանց հետ»,- ասում է երիտասարդ կինը։

2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Կամոյին տեղափոխել են Հաթերքի 545 մարտական դիրք։ Այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ուներ, ուստի, այդտեղ ռազմարվեստի մարդիկ էին պետք։ Ծովիկին հետո է հայտնի դարձել, որ այդ ուղղությամբ մերոնք թշնամուն հարյուրավոր կորուստներ են պատճառել։ 

«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան մեր զորամասը տարհանվեց։ Կամոն այդ ընթացքում հասցրել էր մեկ անգամ խոսել ինձ հետ, խնդրել, որ ուշադիր լինեմ, որ երեխաներին ապահով տեղ պահեմ։

Հետո ասել է, որ իր պայմանագրային ծառայողներից մեկի՝ Վանքից Ռոմա Ավետիսյանի ընտանիքի հետ կապ հաստատեմ, փոխանցեմ, որ ողջ է, իր հետ ամեն ինչ կարգին է։ Զոհվելուց առաջ նաև տնեցիների հետ է խոսել։ Հաջորդ օրը Հաթերքը ևս տարհանվել է։ Դրանից հետո սկսվել է իմ ընտանիքի մղձավանջը»,- ասաց նա՝ մանրամասնելով այդ օրերի ողջ դեպքերը։ 

Կամոն՝ Ռոմայի հետ զոհվել է սեպտեմբերի 20-ին։ Լուրը Ծովիկին հայտնի է դարձել, երբ նա եղել է Իվանյանի օդանավակայանի տարածքում։ Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո Ծովիկն ամուսնու դիակը դիրքերից տարհանելու համար՝ օրեր շարունակ եղել է ՆԳՆ օպերատիվ շտաբում։

Որոնողական խմբերի վերադարձից հետո այցելել է դատաբժշկական փորձաքննության բյուրո, ուսումնասիրել բոլոր դիակները։ 

«Շատերի դեմքն անճանաչելի է եղել, փորձում էի գտնել մատների, ոտքերի, ականջների, մարմնի դաջվածքի, հագուստի նմանությամբ, մի խոսքով չեմ գտել»։

Մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով ադրբեջանցիները հետ են ուղարկել որոնողական խմբերին։ Սեպտեմբերի 28-ին, երբ Ստեփանակերտը համարյա դատարկ էր, փրկարարները Ծովինարի եղբոր՝ պայմանագրային Գառնիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Հաթերքի լեռներից Ստեփանակերտ են տեղափոխել Կամոյի և իր ընկերոջ՝ Ռոմայի դիերը։

«Բոլոր դիակների մեջ Կամոյի ու Ռոմայի դեմքերը ճանաչելի էր։ Տեղը բարձր էր, պահպանվել էին, հավանաբար ցրտից չէր քայքայվել։ Իմ ձեռքով գրել և դիերի պարկերի վրա ամրացրել եմ իրենց անուն ազգանուններն ու մեր հեռախոսահամարները, հետո բռնել գաղթի ճամփան։ Օպերատիվ շտաբում ինձ շատ են օգնել ՆԳՆ ծառայողները, բոլոր փրկարարները, առանձնապես՝ Դավիթ Աբաղյանը»,- ասաց Ծովիկը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40065

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի