Իմ ընտանիքում 6 երեխա որբացավ․ Մանրամասներ

Իմ ընտանիքում 6 երեխա որբացավ․ Մանրամասներ

Բանակ Ipress 2024-02-14 21:45:00 357
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artak-israyelyan_R2BY_.jpg

Արտակ Իսրայելյանը Արցախի Սարուշենում պատմության ուսուցիչ էր։ Սեպտեմբերի 19-ին սովորականի պես պատրաստվել ու դպրոց էր գնացել, այնտեղ լսել է դիրքերում լարված իրավիճակի, վերահաս պատերազմի ու առավոտյան Հարավի դիրքերում տեղի ունեցած միջադեպի մասին։ Մայրը՝ տիկին Հրանուշը, MediaHub-ին պատմում է, որ սովորականից շուտ է տուն եկել, զգեստափոխվել, ասել, որ իրավիճակով պայմանավորված աշխարազոր ուժերի հետ գնում է դիրքեր։

«Գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական դիրքերն այնքան էին մոտեցել մեր գյուղին, որ նույնիսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը կամ անասնապահությամբ զբաղվելը խիստ ռիսկային էր դարձել, ամեն ինչ թշնամու տեսադաշտում էր։ Արտակը եկավ դպրոցից շատ անհանգիստ, ասաց, որ «դիրքերում իրավիճակը գերլարված է, պիտի գնանք»։ Ես շատ էի իրեն խնդրել, որ աշխարազորից դուրս գա, ասում էի՝ հայրդ էլ առաջին պատերազմում էր զոհվել, ինձ նոր հերոսներ պետք չեն, ինքն էլ ասում էր, թե «թուրքը հասել է մեր դուռը, հարկ եղած դեպքում բոլորս պիտի կանգնենք մեր տունը, մեր ընտանիքները պաշտպանելու»», -հիշում է Հրանուշ Իսրայելյանը։ 

Մեր զրուցակիցը դժվարությամբ է մեծացրել իր 4 զավակներին։ Նրա ամուսինը՝ Կարո Գասպարյանն արցախյան առաջին պատերազմի հերոսներից է։ Ճակատագիրն այս ընտանիքի նկատմամբ բարեհաճ չգտնվեց նաև 2023-ին։

«Կեսօրին պատերազմը սկսվեց, Արտակը դիրքերում էր, Սարուշենը՝ թշնամու հրետակոծության թիրախում։ Գյուղի տղերքն ուժեղ մարտեր են վարել։ Երեկոյան, երբ տեղահանվեցինք Մսմնա, այնտեղ անընդհատ ես հարցուփորձ էի անում Արտակից։ Ինձ ասացին թեթև վիրավորում է ստացել և տեղափոխել են հիվանդանոց։ Մի տեսակ սիրտս հանգստացավ, մտածեցի գոնե բժիշկների հսկողության տակ կլինի։ Բայց մի ներքին տագնապ կար, որ չէր անցնում։ Մեծ դժվարությամբ հասանք Ստեփանակերտ։ Օրեր շարունակ ոչ մի լուր»։ 

Հրանուշը հետո է իմացել կատարվածի մասին․ Արտակը վիրավորում էր ստացել հայրենի գյուղը պաշտպանելիս։ Նրա հորեղբոր որդին՝ Անդրեյ Իսրայելյանը որոշել է նրան տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ Խաչմաչի խաչմերուկում, որտեղ արդեն դիրքավորվել էին ադրբեջանցիները, կրակում են մեքենայի ուղղությամբ, տեղում սպանում երկուսին։ Ավելի ուշ ռուս խաղաղապահներն իրենց BTR-ով վերջիններիս մարմինները տեղափոխում են Մարտունու դիահերձարան։ 

Սպանվելուց մեկ շաբաթ անց աճյունները տեղափոխում են, նախ, Ստեփանակերտ, ապա Երևան։ Մայրն ասում է, որ սպանվելուց հետո դիերն անարգվել են, ուստիև անճանաչելի լինելու պատճառով նրանց ինքնությունը հաստատվել է ԴՆԹ նույնականացման թեստով։ 

«Նույն օրը սպանել են որդուս, տեգրոջս տղային, դստերս ամուսնու հորը։ Նրանց դիակի արտաքին զննությամբ խոշտանգման դեպքեր են հայտնաբերվել»,- ասում է Հրանուշը, ցավով նշելով, որ սեպտեմբերյան պատերազմի զոհ դարձավ նաև ավագ դստեր Ռուզաննայի ամուսինը՝ Վալերի Գասպարյանը, իսկ փոքր դստեր ամուսինը՝ Գենադի Գրիգորյանը, սեպտեմբերի 25-ին զոհվեց Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունից։ 

Արտակ Իսրայելյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրա 8-ամյա որդին, որ կրում է առաջին պատերազմում նահատակված պապիկի անունը, ամեն օր կանգնում է հոր նկարի առաջ ու արտասվում, կարոտում գյուղն ու անհոգ օրերը։

«Գիշերները չի քնում, ամեն օր հորն է ուզում, շատ դժվար է երեխային բացատրել, որ հայրդ էլ չի գալու։ Այս պատերազմն ինձնից խլեց ամենաթանկը։ Իմ ընտանիքում 6 երեխա որբացավ։ Արտակը 2 երեխա ունի, Ռուզաննան՝ 3, Անահիտը՝ 1։ Ինչքան քարսիրտ պիտի լինես, որ դիմանաս»,-հավելում է մեր զրուցակիցը։

Սարուշենի 36-ամյա պատմության ուսուցիչը Արցախի պես պատմություն դարձավ։ Համագյուղացի մյուս տղաների հետ նա կռվեց այնքան ժամանակ, մինչև խաղաղ բնակիչները տարհանվեցին գյուղից և փրկվեցին։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40065

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի