Թշնամին երեք կողմից շրջապատել է Ներքին Հանդը

Թշնամին երեք կողմից շրջապատել է Ներքին Հանդը

Բանակ Ipress 2022-10-17 21:25:00 861
Հետևեք մեզ՝ Telegram-ում
nerkin-hand_FqNmS.jpg

Սյունիքի հարավում՝ Կապան համայնքի մաս կազմող Ներքին Հանդ գյուղի հատվածում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումների մասին հայտնի դարձավ 2022-ի մարտին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, երկու անգամ անդրադարձել է գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժմանը։

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Ադրբեջանի զինուժն արդեն երեք ուղղությամբ ներխուժել և ամրացել է Ներքին Հանդի շրջակա՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում

Թարմացված արբանյակային լուսանկարները փաստում են, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինուժը Ներքին Հանդի մասում չորրորդ ուղղությամբ է ներխուժել Հայաստանի տարածք։

Ադրբեջանական զինուժի ներխուժման ուղղությունները Ներքին Հանդի հատվածում (լուսանկարները՝ sentinel-hub.com)
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ սեպտեմբերին ադրբեջանցիները գրավել են նաև հայկական մի դիրք և ճանապարհ հարթեցրել դեպի գրավված այդ դիրքը։ Սա ստորև քարտեզում նշված է որպես «1»։ Հայկական կողմը նահանջել է դեպի գյուղը և ենթադրաբար դիրքավորվել բլրի լանջին (նշված է «3»)։

Հայաստանի տարածք չորրորդ ուղղությամբ ներխուժումը քարտեզում նշված է «2»-ով։

Ալիևի պնդումը և դատարակված Ներքին Հանդը

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում պնդել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն չի ունեցել, ինչպես ենթադրում են ոմանք։ «Ոչ մի քաղաք, ոչ մի գյուղ չի գրավվել»,- ասել է նա։

Ադրբեջանը մինչ օրս որևէ բնակավայր Հայաստանի տարածքում իսկապես չի գրավել։ Սակայն ինչպես փաստում են արբանյակային լուսանկարները, զգալի առաջխաղացման հետևանքով Ներքին Հանդ գյուղը գտնվում է Ադրբեջանի զինուժի նշանառության տակ, և բնակիչների համար լուրջ խնդիրներ են առաջացել անվտանգության առումով։

Օրերս Ներքին Հանդ այցից հետո Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը արձանագրել է, որ Ադրբեջանի զինուժի ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78279

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76326

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 39219

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի