Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ Նոր մանրամասներ

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ Նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2024-04-26 21:42:00 6381
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arev-vracyan_LinvG.jpg

Մասիս քաղաքի համար 4 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի շուրջ կրքերն օր-օրի ավելի են թեժանում։

MediaHub-ի՝ երեկ հրապարակված, «Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ» վերտառությամբ հոդվածից հետո (տեսանյութով) բազմաթիվ ծնողներ են դիմել MediaHub-ին ու ներկայացրել իրենց բողոքը՝ կապված ուսուցչի ոչ ադեկվատ պահվածքի հետ։

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ աշակերտների ու ծնողների բողոքը լսելուց հետո ինքը ստիպված նստում է Վրացյանի դասերին, որ երեխա չտուժի։

«Հոգեկան խնդիր ունի, թե ոչ, դա բժշկի գործն է։ Բայց որ ընկեր Վրացյանն ինքն է խնդիրներ ստեղծում դպրոցի համար, միանշանակ է։ Արցախցի մի երեխայի վիրավորել ու ասել է, թե՝ «դուք պիտի մեռնեիք, ինչի՞ եք եկել», ես խոսել եմ ծնողների հետ, հանդարտեցրել իրավիճակը։ Ոչ մի ուսուցչի նկատմամբ անվստահություն չկա, բացի Արև Վրացյանից, իսկ իր համար ճիշտը մի՛շտ ինքն է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տիկին Բարսեղյանը նաև նշեց, որ քայլեր են ձեռնարկում ուսուցչուհուն կարգի հրավիրելու համար, որովհետև նա երկխոսելու ունակ չէ։

«Մի նկատողություն արդեն տվել եմ, 6-րդ և 9-րդ դասարանը վերցրել եմ ձեռքից, մայիսին նաև 8-ի «Բ» դասարանն եմ վերցնելու, բայց, միևնույնն է, ինքը շարունակում է իրեն նույն կերպ պահել։ Խնդիրը միայն արցախցի երեխաները չեն։ Տարբեր ծնողներից ենք բողոքներ ստանում, հարվածում է երեխաներին։ Ամեն օր, ամեն ժամ բղավում է՝ «հանե՛ք ինձ աշխատանքից», ես նրան ասում եմ՝ «ընկե՛ր Վրացյան, եթե չես ուզում աշխատես, ազատման դիմում գրի՛ր», ասում է՝ «չեմ գրում, հանե՛ք ինձ»»,- պատմեց մեզ տնօրենը:

Նա ասաց նաև, որ Արև Վրացյանն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, թե՝ «աշակերտները ձեռք են տալիս իմ մարմնի տարբեր մասերին»։

«Չգիտեմ՝ ինչ ավարտ կունենա այս ամենը, ես չեմ ուզում շտապել ու կանխատեսումներ անել, բայց նա չարիք է դարձել երեխաների համար»,- նշեց Նարինե Բարսեղյանը։

Մասիսի թիվ 4 դպրոցում Արցախից տեղահանված մոտ 180 երեխա է սովորում, տնօրենն ասաց, որ նաև ուսուցիչներ կան։ «Դպրոցում արցախցիները թիրախավորված չեն, մեզ մոտ «արցախցի-մասիսցի» զրույցներ չկան։ Բայց ուսուցչի կողմից արցախցի աշակերտին հարվածելն ու ակնհայտ վիրավորանքը շատ է զայրացրել բոլորիս։ Մեզ համար պատիվ չէ, որ մի ուսուցչուհու պատճառով բոլորի ուշադրությունը սևեռված է մեր դպրոցի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արև Վրացյանի հետ։ Վերջինս ասաց, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել՝ նշելով, որ իր անձի շուրջ կատարվողը զրպարտություն է։ Անգամ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ նա պարզ ասում է, որ «կոկաին եմ խմել», որի ազդեցության տակ հարվածել է երեխաներին, ասաց, թե «զրպարտություն է, ոչինչ իմ անունից մի՛ հրապարակեք»։

Նշենք, որ Արև Վրացյանը դպրոցում թաքուն ձայնագրություններ է արել իր հեռախոսով ու գնացել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար, բողոքել և՛ աշակերտներից, և՛ իր գործընկերներից։

Поделиться
Класс
Send
Life 122193

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 46581

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Իրադարձային 36993

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32754

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29718

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի