Երանի՜ չտեսնեի. Հայր ու որդի զոհվել են նույն մարտական դիրքում

Երանի՜ չտեսնեի. Հայր ու որդի զոհվել են նույն մարտական դիրքում

Բանակ Ipress 2023-11-10 15:27:00 372
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img9570_cJJhN.jpeg

Սարգսյանների բազմանդամ ընտանիքը ապրում և արարում էր Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում։ Դավիթ Սարգսյանը կնոջ հետ 7 երեխա են լույս աշխարհ բերել, դժվարությամբ մեծացրել, բոլորին հասցրել իրենց նպատակներին։ Զավակներն էլ արդեն օգնում էին ծնողներին ու այդպես թվում էր ամեն ինչ հրաշալի է։

Դավիթը որդիների հետ լծված էր հայրենիքի պաշտպանությանը, բարձրանում սահման էին պահում, հերթափոխից հետո գյուղատնտեսությամբ զբաղվում։ 

Որդին Գևորգը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ հիմա այդ համերաշխ ընտանիը կիսվել է, իր հայրն ու եղբայրը զոհվել են միևնույն օրը՝ նույն դիրքում։ 

«Պատերազմի սկսվելու մասին դեռ որևէ լուր չկար։ Այդ օրը մենք դիրքերում էինք պապան ու եղբայրս՝ Սամվելը միասին, ես առանձին ուղղությամբ։ Իրենք առավոտ շուտ կապվել են մամայի հետ, խոսել, բոլորից հարցրել։ Դա հերթական, սովորական զանգ էր, բայց վերջինը եղավ։ Հետո սկսվեց պատերազմը, մենք բոյ էինք տալիս։ Կրակի դադարից հետո երբ արդեն մեզ իջեցրել են դիրքերից, գյուղ գնալու հնարավորություն չունեցա,  չգիտեի, որ ամբողջ գյուղը տարհանվել է Ստեփանակերտ։ Այնտեղ գտա մերոնց, բայց պապայից ու Սամվելից լուր չունեինք»-պատմում է Գևորգը։ 

Գևորգն իր հարազատներին ողջերի մեջ էր փնտրում։ Այդ օրերին փրկարարական խմբերը հաճախ էին ողջ վիճակում մարդկանց իջեցնում դիրքերից։ Հորն ու եղբորը փնտրել է հիվանդանոցներում, հոսպիտալներում, տեղեկություն հայթայթել դիրքապահ տղաներից։ Հետո, երբ որոնումները ապարդյուն են ավարտվել, դիահերձարաններում է նայել։ 

«Իրենց հետ նույն դիրքից իջաց տղաներից մոտավոր իմացանք, որ հայրս ու եղբայրս զոհվել են, իրենց հետ ևս 2 հոգի մեր գյուղից։ Ասացին, որ երբ բոլորը նահանջել են մեր գյուղի տղերքն իրար բաց չեն թողել։ Ամենաուժեղ ու երկար մարտը հենց այդ դիրքում է եղել։ Պապան խնդրել է Սամոյին ու մեր գյուղից մյուս երիտասարդներին որ իջնեն, փրկվեն, բայց եղբայրս հորս մենակ չի թողել, կռվել են մինչև վերջին փամփուշտը»-պատմում է Գևորգը։

Հայրենիքի հանդեպ սերը Սարգսյանների ընտանիքում այլ կերպ է ընկալվել։ Թե սիրում ես հայրենիքդ, պիտի գործով ցույց տաս, այլ ոչ խոսքով։ Այդպես էլ ապացուցեցին։ Հայր ու որդի զոհվեցին նույն դիրքում, հանուն Արցախի հայկականության և հայրենիք ունենալու դարավոր երազանքի։ 

«Երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ որոշում կար դիակներն իջեցնելու, ես ևս գնացի։ Երանի՜ չտեսնեի այդ տեսարանը, հայրս եղբայրս և ընկերներս՝ Երեմն ու Վանիկը այլևս չկան»։

Ընկերները պատմել են, որ չորս կողմից թուրքերը մոտենում էին այդ դիրքին, կրակում տարբեր զինատեսակներով, բայց հարությունագոմերցի 4 մարտիկ, մեկ ժամից ավելի կռիվ են տվել, թշնամական զորքին պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ։ 
«Այդ դիրքում տեսել եմ տասնյակ փամփշտատուփեր դատարկ վիճակում, 2 արկղ նռնակից միայն մի հատ էր մնացել»-ասում է Գևորգը։ 

Հայր ու որդի հուղարկավորվել են Կապանում։ Դավթի ընտանիքը տեղահանումից հետո ևս ապաստանել են այդտեղ։ Ապրում են Արցախի ու իրենց հարազատների կարոտով, նրանց չներկայության ցավը սրտում։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40065

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի