Ադրբեջանցիները առևանգել են Աշոտ Խաչատրյանին

Ադրբեջանցիները առևանգել են Աշոտ Խաչատրյանին

Հետևեք մեզ՝ Telegram-ում
adrbeyanciner_QUxPN.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Մեզ ասացին, որ նրա նկատմամբ նաեւ բռնություն է կիրառվել։ 

Ուշագրավ է, որ միջադեպի մասին պաշտոնական մարմինները լռում են, որեւէ հաղորդագրություն չկա այն պատճառով, որ այս փաստը ցուցադրում է, որ, ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, թե հայ-ադրբեջանական սահմանները կահավորված են, ու պատշաճ վերահսկողություն է իրականացվում, շուտով այնքան խաղաղ է լինելու, որ սահմանին ոչ թե զինվորներ, այլ մի քանի սահմանապահ է կանգնելու, իրականում մեծ վտանգներ կան: Խաչիկցիները մեզ ահազանգել են, որ իրենց մոտ ուղղակի անտերություն է։

Խաչիկը մաս է կազմում Արենի խոշորացված համայնքին, որի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեզ ասաց, որ իրեն միջադեպից շատ բան հայտնի չէ։ «Իմացանք՝ մի օր կորել ա, մի օր էլ՝ հետ եկել, ես ավել բան չգիտեմ»,- ասաց նա։

Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ ասաց, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել․ «Իրավապահներն արդեն զբաղվում են, ես ասելիք չունեմ։ Մենք լրագրողներից երեւի ավելի շատ ենք վախենում, քան թուրքերից` խաչաձեւ հարցեր եք տալիս, խառնում եք սաղ իրար։ Իր անունը Խաչատրյան Աշոտ է, մնացածը՝ զանգեք ՊՆ-ին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Поделиться
Класс
Send
Life 122193

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 46521

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Իրադարձային 36969

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32754

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29718

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի