«Հաղորդում խայտառակ հանցագործության մասին». Ռուբեն Հայրապետյան

«Հաղորդում խայտառակ հանցագործության մասին». Ռուբեն Հայրապետյան

Կրթություն Ipress 2020-06-29 16:54:00 1761
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arayik-harutyunyan_JHgvN.jpg

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղորդում խայտառակ հանցագործության մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:

Բուհերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բացառում է ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարելու հնարավորությունը, դրա փոխարեն պետք է նշանակվի ռեկտորի նոր պաշտոնակատար, որը, ըստ գործող օրենքի, պետք է լինի դոկտոր-պրոֆեսոր:

Պրոռեկտորը, որը հայտնի դարձավ տրամադրածս 2 մաքրագույն արձակուրդի համար ծիծաղելի քրեական գործ նախապատրաստելով, դոկտոր-պրոֆեսոր չէ, սակայն միակ «գերհավատարիմ» մարդն է, ում նշանակմամբ Դ. Գալոյանի պարտադրված ձևական հրաժարականից հետո ԿԳՄՍ-ի հովանավորողները կպահեն իրենց ազդեցությունը բուհի վրա և կշարունակեն հուսալ, որ ապօրինի մրցույթով կարողանալու են անցկացնել իրենց միակ հովանավորյալ թեկնածուին:
     Իսկ քանի որ բուհերի օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, ԿԳՄՍ նախարարը «գտել է հանճարեղ լուծում» և պարզապես ղեկավարվել է դպրոցների մասին կառավարության որոշմամբ: Այդպես լավ չէր. մսուր-մանկապարտեզների մասին որոշմամբ «ղեկավարվեիք»…

Մեծարգո՛ պարոն վարչապետ, իշխանական թիմի հարգելի՛ գործընկերներ, դիմում եմ ձեզ.
     Մինչև ե՞րբ եք պատրաստվում աչք փակել կրթության պատասխանատուների այս խայտառակ ամենաթողության վրա: Այսպե՞ս էինք պատկերացնում Հայաստանը հեղափոխությունից հետո:
     Ինքս վաղուց «թքած ունեմ» որևէ պաշտոնի վրա, հենց այդ պատճառով եմ դեռևս մեկ տարի առաջ սեփական նախաձեռնությամբ հանել դոկտոր-պրոֆեսոր լինելու անհեթեթ պահանջը, որպեսզի ռեկտոր ընտրվի ամենաարժանի թեկնածուն: Սակայն, այս մարդիկ ոչ միայն վերադարձրել են այդ պահանջը, որպեսզի իրենց հովանավորյալը ընտրվելու խնդիր չունենա, այլև հիմա զբաղված են չլսված, երգիծական ապօրինություններով:

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին. այս հերթական ապօրինությունը պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներ, որովհետև սա ակնհայտ դիտավորությամբ կատարված գործողություն է, որը վնաս է պատճառում անձանց և պետության օրինական շահերին: «Ռեկտորի պարտականությունները կատարելիս» տվյալ անձի բոլոր որոշումները լինելու են առոչինչ:

Հ.Գ. Իհարկե, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, այս բացահայտումիցս հետո ստիպված փորձելու են փոխել ապօրինի հրամանը և այլ անձի նշանակել, սակայն դրանից դիտավորության և հանցագործության փաստը չի փոխվելու»:

 

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40071

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի