Թուրքիան ռազմական գործողություն է սկսել

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Video

Իրադարձային Ipress 2022-04-18 10:10:00 4701
Հետևեք մեզ՝ Telegram-ում
turkey_5ErU8.png

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։

«Մեր զինված ուժերը սկսել են «Ճանկ» օպերացիան ահաբեկիչների դեմ՝ կանխելու ահաբեկչական հարձակումները մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ հյուսիսային Իրաքից և ապահովելու մեր անվտանգությունը»,- մեջբերել է Anadolu գործակալությունը։

Աքարը հավելել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հաջողությամբ գրոհել են ապաստարանները, բունկերը, քարանձավները, թունելները, զինամթերքի պահեստները և PKK-ի շտաբը։ Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցում են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Իրաքում այն օբյեկտներին, որտեղ այս կազմակերպությունն ունի ճամբարներ, ապաստարաններ, հրամանատարական կետեր և զենքի պահեստներ։ Նման անդրսահմանային գործողությունների համար զինվորականներին սանկցիա է տալիս խորհրդարանը, որը վերջին տարիներին երկարաձգել է մեկ տարով տրված համապատասխան մանդատը։

Բաղդադն իր հերթին դատապարտում է թուրք զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։ 

Поделиться
Класс
Send
Life 122256

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76263

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38901

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30990

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի