Ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի և գրառման հետևում

Ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի և գրառման հետևում

Սպորտ Ipress 2020-05-07 13:15:00 1911
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artur-alexanyan_Jyu1H.jpg

1in.am

Երեկ վերջնականապես հայտնի դարձավ, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անունից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել այս պահի դրությամբ անհայտ անձը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։

Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- երեկ հայտարարել էր Ալեքսանյանը։ Վերջինիս անունից՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին աջակցության մասին գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։

«Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»,- այս գրառումը ֆեյք օգտատեր Արթուր Ալեքսանյանի կողմից մայիսի 4-ին հրապարակվել էր «Գալաքսի գրուպ» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Գրառումը կատարվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի վերջին հայտարարության մասին պտտվող նյութի մեկաբանությունների դաշտում։ Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։ Եվ այսպես, տեղի ունեցած աղմկահարույց գործողությունը գտնվում է բացառապես իրավապահ համակարգի տիրույթում։ Տեղի է ունեցել հանցագործություն, որը միտում է ունեցել արատավորելու լեգենդար մարզիկի անունը, ինչպես նաև հասարակության շրջանում բարձրացնել զայրույթի ալիք։ Իսկ ով կարող էր գրառում կատարել Արթուր Ալեքսանյանի անունից։ Այո, իրավապահները պարտավոր են հայտնաբերելու հանցագործին, բայց ցավով պետք է արձանագրենք, որ կատարվածը միայն անձի խնդիր չէ։ Ընդունենք, որ այնքան էլ էական չէ գրառումը կատարել է Պողոսը, թե Պետրոսը։ Իրականում մենք գործ ունենք համակարգված գործողութունների մի շղթայի հետ, որի նպատակը երկրում քաոսի ֆոն ստեղծելն է։

Իսկ թե ովքեր են կանգնած պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմ կոչվածի հետևում՝ գիտեն բոլորը։ Բերենք թերևս ամենաթարմ օրինակներից մեկը։ Այս տարվա հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս էր հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով ։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել էր։

Կարելի է արդյոք Արթուր Ալեքսանյանի կեղծ օգտատիրոջ և «Դիանա Հարությունյանի» գործելաոճում տեսնել նմանություն։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ձեռագրերի նմանությունն անհնար է չնկատել։ Առաջին դեպքում ֆեյք շնորհավորանքի տեսքով օգտագործվել էր ՀՀ վարչապետի, իսկ երկրորդ դեպքում ֆեյք աջակցության տեսքով Հայաստանի ամենհայտնի մարզիկների անունը։ Սա ևս խոսում է այն մասին, որ նման արատավոր երևույթները ղեկավարվում են միևնույն կենտրոնից։ Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյանը» ԱԱԾ-ին պարզաբանում ներկայացնելիս նշել էր, որ ունի ընդդիմադիր հայացքներ անարդարացի է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը և իր քայլով նպատակ է ունեցել վարկաբեկել ՀՀ իշխանություններին։ Արթուր Ալեքսանյանի անունից գրված ֆեյք հրապարակումը ևս լայն լարածում էր գտել մամուլում և ոմանք նույնիսկ հավատացել էին, որ հայտնի մարզիկը կապ ունի նախկին համակարգի հետ և կանգնած է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձի կողքին։

Ավելին, այս գործողությամբ ակամայից փորձ էր արվել հայկական սպորտը ներքաշել կեղտոտ քաղաքական գործընթացի մեջ։ Բնական է, որ նման քայլերը չեն կարող ունենալ երկարատև էֆեկտ, բայց․․․։ Համոզվել ենք, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում գործի են դրվում ամենատարբեր և ստոր մեխանիզմները, որոնք թեկուզ կարճաժամկետ բայց այնուամենայնիվ որոշակի լարվածություն և նեգատիվ էմոցիաներ են առաջացնում հասարակության շրջանում։ Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է, որ իրավապահ համակարգը ավելի լուրջ քայլեր կձեռնարկի կիբերհանցագործությունները բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
hosanqazrkumner_MmDIG.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

tatev-njdeh_X__cf.jpg

Անչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը

karkut-3_mHw2p.jpg

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան

krakocner-3_c3C2p.jpg

Կրակոցներ՝ Հրազդանում․ Կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

spanutyun-1_yaQOY.jpg

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

voghbergakan-avtovtar-1_CzCYl.jpg

Լուսանկարներ 16-ամյա տղայի կյանքը խլած ողբերգական վթարից

poqr-kentron_5gIt_.jpg

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

kentronakan-bank_87L3c.jpg

Կենտրոնական բանկը տարադրամի նոր փոխարժեքներ սահմանեց

valensia_6vmaS.jpg

Առեղծվածային դեպք «Վալենսիա» ռեստորանային համալիրում․ Հայտնաբերվել է դի

cnndakan-e-mahacel_GlTa1.jpg

Ողբերգական դեպք «Շենգավիթ» ԲԿ-ում․ Ծննդկան է մահացել

astxagushak-3_w_I2f.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 18-ի համար

luys-chi-lini_yT_CK.jpg

Լույս չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78354

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76515

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40050

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36309

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32430

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի