Կորոնավիրուսի ծանր հետևանքները․ հայտնի գործարար է մահացել

Կորոնավիրուսի ծանր հետևանքները․ հայտնի գործարար է մահացել

Հասարակական Ipress 2021-01-09 22:44:00 1353
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bbdg_KfY_A.jpg

Aravot.am-ը գրում է.

Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է․ դատելով վիճակագրությունից՝ կարելի է ասել, որ ամանորյա տոները ոչնչով չեն նպաստել վարակի տարածմանը։ Երկու հիվանդանոցներում՝ Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում են կորոնավիրուսով վարակված 35 հիվանդ։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, իրենց մոտ այսօրվա տվյալներով՝ 28 հիվանդ են բուժվում, տրիաժ բաժանմունքում էլ գտնվում են հինգ հոգի։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի տեղեկացմամբ էլ՝ իր գլխավորած բուժհիմնարկում բուժվողները 7-ն են։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանի տեղեկացմամբ, 71 հոգի էլ հաստատված դրական դեպքերով բուժում են ստանում պոլիկլինիկաներում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղից էլ տեղեկացանք, որ դեկտեմբերի 31-ից մինչև օրս թեստավորել են մոտ 200 հոգու, վիրուս հայտնաբերվել է 20-25-ի տոկոսի մոտ։

Չնայած նվազող թվերին՝ վիրուսը ծանր, դառը հետևանքներ է թողնում։ Վիրուսով վարակվել ու օրերս մահացել է գյումրեցի հայտնի մի գործարար, որը, սակայն, բուժաշխատողների ասելով, ունեցել է կողմնակի հիվանդություն։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում էլ օրերս մահացել է գյումրեցի 29-ամյա հղի կին․ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի Լեյլի Ասլանյանից տեղեկացանք, որ նա դիմել է Գյումրու 1-ին պոլիկլինիկա․ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի դրական թեստ։

Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, շատ արագ՝ մի քանի ժամվա ընթացքում կազմակերպել են նրա տեղափոխումը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, քովիդով հիվանդ հղիներին սովորաբար տեղափոխում են այնտեղ։

Հղիությունը եղել է 30 շաբաթական՝ նորմալ ընթացքով, հունվարի 5-ին պտուղն է մահացել, որը Էրեբունի բժշկական կենտրոնում հեռացրել են՝ երիտասարդ կնոջը վիրահատության ենթարկելով, հաջորդ օրը կինը մահացել է՝ թրոմբո էմբոլիկ բարդությունից։

Նա ուներ մեկ երեխա, սպասում էր երկրորդին։

 

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76290

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38976

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի