Եվրոպայի նոր չեմպիոն ունենք.

Եվրոպայի նոր չեմպիոն ունենք.

Սպորտ Ipress 2021-04-10 13:47:00 2673
Հետևեք մեզ՝ Telegram-ում
chempion_3qNLg.jpg

iPress.am-Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարն անցավ Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ: Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209): Երրորդ տեղը գրաված Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին երկամարտում գրանցեց 379 կգ (177+202):

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ մեկ կգ զիջելով Դադաշ Դադաշբայլիին: Գյումրեցի ըմբիշը պոկեց 171 ու 176 կգ, իսկ 178 կգ-ն բարձրացնել չհաջողվեց: Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 171 կգ արդյունքով չորրորդն էր:

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանից 2 մոտեցում պահանջվեց չեմպիոնի կոչումն ապահովելու համար: Նախ նա բարձրացրեց 209 կգ, ապա՝ 214 կգ, իսկ երրորդ մոտեցմանը չգնաց և նվաճեց փոքր ոսկե մեդալի: Արսեն Մարտիրոսյանը հրեց 205 ու 209 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը:

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Կարեն Ավագյանը (89 կգ), իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել էին չորրորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Поделиться
Класс
Send
astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

hosanqazrkumner_MmDIG.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

tatev-njdeh_X__cf.jpg

Անչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը

karkut-3_mHw2p.jpg

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան

krakocner-3_c3C2p.jpg

Կրակոցներ՝ Հրազդանում․ Կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

spanutyun-1_yaQOY.jpg

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

voghbergakan-avtovtar-1_CzCYl.jpg

Լուսանկարներ 16-ամյա տղայի կյանքը խլած ողբերգական վթարից

poqr-kentron_5gIt_.jpg

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

kentronakan-bank_87L3c.jpg

Կենտրոնական բանկը տարադրամի նոր փոխարժեքներ սահմանեց

valensia_6vmaS.jpg

Առեղծվածային դեպք «Վալենսիա» ռեստորանային համալիրում․ Հայտնաբերվել է դի

cnndakan-e-mahacel_GlTa1.jpg

Ողբերգական դեպք «Շենգավիթ» ԲԿ-ում․ Ծննդկան է մահացել

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76524

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40053

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36309

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի