Դպրnցները կփակվե՞ն. ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Դպրnցները կփակվե՞ն. ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Կրթություն Ipress 2022-02-15 22:49:00 957
Հետևեք մեզ՝ Telegram-ում
asaran_gyb5u.jpeg

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, յուրաքանչյուր դպրոցում ու մանկապարտեզում բացակայող երեխաների թիվն ավելանում է, բոլորի մոտ նույն ախտանշաններն են․ քթից հոսք, հազ ու ջերմություն։ Արդեն իսկ կան մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են։

Դեռ մի քանի օր առաջվա տվյալներով ՍՎՇ-ի(սուր շնչառական հիվանդություններ) դեմ ստացիոնար բուժում է ստանում 400 հիվանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բաժնի բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է:

Սուր շնչառական հիվանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտապօգնության կանչերը, իսկ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Ի դեպ, ըստ մասնագետների՝ ՍՎՇ հիվանդությունների աճին նպաստում է նաև կորոնավիրուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շնչառական վարակ:

Ինչ պատկեր ունենք այս պահին, արդյո՞ք կարիք կա դպրոցները փակելու։ Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման որոշում չի քննարկվում․ «Հիմա առանձին նման որոշում չի քննարկվում՝ ընդհանուր փակելու, կամ օնլայն անցնելու համար։

Կա կարգավորում, որը բավականին օգնում է․ այն դպրոցները, որտեղ հիվանդացության 10 տոկոսը հատվում է, տեղեկացնում են իրենց գերատեսչությանը՝ ԿԳՄՍ-ին ու անցնում օնլայնի, այդ իրավունքը տրված է, այդ կարգավորումը կա, այս ձևով կարողանում ենք տարածումը կոտրել։Նույնիսկ երկրորդ ալիքից հետո կարողացել ենք անցնել ինքնակառավարման մեխանիզմին, որպեսզի կրթական ընդհանուր համակարգը չվնասենք»,-նշել է նա։

Ի դեպ, համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա։

Կան նաև մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են, որովհետև հիվանդ են ոչ միայն երեխաներն, այլև աշխատակազմը։ Այդուհանդերձ, օնլայն դասընթացների անցնելու կամ հաստատությունները փակելու վերաբերյալ այս պահին խոսակցություն չկա։ 

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78363

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76536

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40080

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի