Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած, ծագումով Շահումյանի շրջանից Սարգիս Հարությունյանը։ «Նա եզրափակչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։
Շնորհավորում ենք ուժի, կամքի, հերոսության մարմնավորող Սարգսին փայլուն արդյունքի համար»,-գրել է «Հյուսիսային Արցախ. Շահումյան, Գետաշեն» ֆեյսբուքյան էջը։