Ռոբին օրեր առաջ ԱՄՆ-ում վիրահատել են, երեխան արդեն լավ է զգում, այս մասին հայտնում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամից։
Վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն երեխայի լիարժեք բուժման համար ապագայում որոշ միջամտությունների կարիք է լինելու:
«Մեծ հույս ունենք, որ ապագայում երեխայի մոտ ամեն բան լավ է լինելու, ու նա հնարավորություն է ստանալու լիարժեք վայելելու իր անհոգ մանկությունը:
Ավելացած գումարն ուղղվելու է երեխայի ընթացիկ բուժման ու կեցության ծախսերը փոխհատուցելուն։
Շնորհակալ ենք մեծաթիվ նվիրատուներին՝ մեծ սրտացավության ու հոգատարության համար»,- նշված է հաղորդագրությունում։