Վրաստանում մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունենում

Վրաստանում մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունենում

Միջազգային Ipress 2024-03-30 22:25:00 771
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erkrasharj-vrastanum_b67At.jpg

Վրաստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, այս մասին գրում է РИА Новости-ն։

Դրանցից առաջինը՝ 4,8 մագնիտուդով, գրանցվել է 17։44-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաչայի շրջանի Օնի քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա։

Երկրորդը՝ 4,2 մագնիտուդով, տեղի է ունեցել վեց րոպե անց՝ Օնի քաղաքից ինը կիլոմետր հեռավորության վրա։

Երրորդը՝ 4 մագնիտուդով, տեղի է ունեցել քառասուն րոպե անց՝ այս բնակավայրից ութ կիլոմետր հեռավորության վրա։

Поделиться
Класс
Send