«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

Քաղաքական Ipress 2023-05-22 22:39:00 414
Հետևեք մեզ՝ Telegram-ում
926e20e9-3ad5-45c2-892e-123ed0014b22_xGfu2.jpeg

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս մարդը ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց:

Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության, չեն ուզում ունենալ ծառայողական մեքենաներ և քարտուղարուհիներ, չեն ուզում ապրել կառավարական ամառանոցներում, չեն ուզում Հայաստանում քայլել հազարավոր ոստիկաններով շրջապատված...

Բոլոր այդ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... ավելին, այս իշխանությունների օրոք, յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում:

Եվ եթե բոլոր այդ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն այս իշխանությունների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, միաժամանակ հայտարարելով, որ չեն հավակնում իշխանության, սրանք շատ արագ կհեռանան: 
Սկսեմ ինձանից.

Ես` Կարեն Քոչարյանս, երբևէ չեմ հավակնել որևէ պաշտոնի և իշխանափոխությունից հետո չեմ հավակնելու: ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»:

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76308

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 39042

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի