Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վարորդը իր ծննդյան օրը մահացավ

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վարորդը իր ծննդյան օրը մահացավ

Իրադարձային Ipress 2024-04-01 10:08:00 16782
Հետևեք մեզ՝ Telegram-ում
voghbergakan-avtovtar_LXd6j.jpg

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի ազրում:

Ժամը 00:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Մովսես Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Արամայիս Հ.-ին պատկանող կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե սյան վրա տեղադրված երկաթե արկղին, առաջ ընթացել, բախվել Արամայիս Հ.-ի տան՝ մի քանի մետր երկարությամբ պատին, փլուզել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մովսես Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տուժած տան ընտանիքի անդամներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կայանված «ԳԱԶ 3102»-ը, և «Opel»-ը, ապա տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ դա կդառնա զսպաշապիկ՝ որոշ վայ-վարորդների համար ու վթարների թիվը կպակասի:

Նրանք ասում էին.

«Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ճիշտ էր, երբ օրեր առաջ ասում էր, որ վթարիների հիմնական պառճառը լավ ու երթևեկության համար հարմար ասֆալտապատված ճանապարհներ են:

Երբ այս հատվածում ճանապարհներին փոսեր կային, հատուկենտ էին վթարիներ լինում:

Երբ կապիտալ ասֆալտապատվեց, գրեթե օրը մեջ ավտովթարներ են տեղի ունենում ու դա առաջին հերթին վարորդների պատճառով, ովքեր դժոխայն արագությամբ են վարում մեքենաները՝ չմտածելով մեքենաների մասին, նույնիսկ երանի ենք տալիս քանդած ճանապարհին, քանի որ գոնե վթարներ չէին լինում, իսկ հիմա վթար՝ վթարի հետևից:

Պահանջում ու խնդրում ենք, որպեսզի պարտադիր այս հատվածում արագաչափ դնեն, հակառակ դեպքում եթե մեր խնդրանքը մերժվեց, դիմելու ենք ծայրահեղ միջոցի, իսկ հարցի ամենալավ լուծումն այն է, որ մի քանի գյուղերով կփակենք ճանապարհը:

Այս պահին ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից, բայց հույս ունենք, որ գոնե այս մահաբեր ճանապարհի հարցը արագաչափ տեղադրելուց հետո կլուծվի»:  

Քննիչի հանձնարարականով «Opel»-ը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողբերգական ավտովթարից րոպեներ առաջ մահացածի ծննդյան օրն էր:

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40065

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի