Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյան-Ալիև հանդիպումից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյան-Ալիև հանդիպումից

Քաղաքական Ipress 2022-09-06 00:36:00 1197
Հետևեք մեզ՝ Telegram-ում
aliev-pasinyyan_85u8k.jpg

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջեւ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի եւ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, հայտնում է АПА-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

«Նախարար Ջեյհուն Բայրամովը վկայակոչել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարվել է պատրաստել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերը, եւ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։

Նախարարը նաեւ հակառակ կողմի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ադրբեջանը հետեւողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ Համաձայնություն է արտահայտվել երկկողմ շփումները հետագայում շարունակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
Life 122256

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76260

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38877

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30990

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի