Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը Սպիտակցի Հայկոյին խոստում է տվել

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը Սպիտակցի Հայկոյին խոստում է տվել

Մամուլի տեսություն Ipress 2022-07-01 16:48:00 1293
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spitakci-hayko-pashinyan_ic9Ci.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, եւ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։

Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ 

Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։

Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, եւ վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում։ Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։

Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղեւոնդյան անուն-ազգանունը»: Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Поделиться
Класс
Send