Հայտնի է՝ երբ է այս տարի նշվելու Վարդավառը

Հայտնի է՝ երբ է այս տարի նշվելու Վարդավառը

Եկեղեցի Ipress 2023-05-30 11:43:00 1920
Հետևեք մեզ՝ Telegram-ում
939b7460-5f02-4bce-a31b-c8a0f9428d6c_BdGS2.jpeg

Վարդավառի տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին: Իսկզբանե, տոնը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը:

Ջրի տոնը՝ Վարդավառը, կապված է հենց այս անվան հետ: Ավելի ուշ, քրիստոնեության ընդունումից հետո, տոնը խորհրդանշում էր Քրիստոսի Պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելը խորհրդանշում էր մեղքերից մաքրվելը:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»:

Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ «Վարդավառ»-ը այս տարի նշվելու է հուլիսի 16-ին:

Поделиться
Класс
Send
noracin_wmGNr.jpg

Արտառոց դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

jranjatum-4_xn9pp.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

gagik-surenyan_LHOoQ.jpg

Ինչպիսի եղանակ սպասել առաջիկա օրերին

erablur_UufsL.jpg

Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին

nor-orenq_VZM1p.jpg

Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

hivandanoc_fh3eS.jpg

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

aac_YAiHG.jpg

ԱԱԾ-ն հայրարարություն է տարածել

shoxerina_0vcW1.jpg

Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը Փարվանայում. Տեսանյութ

astxagushak_7RPqA.jpg

Ում բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 9-ի համար

rubli-1_xRl5c.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ սահմանեց

gazanjatum-4_sOhgn.jpg

Տեղեկացեք․ Մի քանի օր գազ չի լինելու

luys-chi-linelu-1_heSjX.jpg

Հոսանքազրկումներ կլինեն հարյուրավոր հասցեներում