Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել

Սպորտ Ipress 2022-07-03 14:58:00 756
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hayk-papikyan_A0Lj8.jpg

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից: Այս մասին տեղեկանցնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց ու հեռացվեց։

Տեղի ունեցավ նոր պարգևատրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վճռորոշ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Поделиться
Класс
Send